News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Խորհրդարանին ներկայացված հաշվետվությունում չկան ոչ մի փաստական օրինակներ, տվյալներ եւ վկայություններ այն մասին, որ, օրինակ, ինչ-որ հանքի բացման ժամանակ այս-այս խախտումներն են թույլ տրվել: Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանի ստեղծած Մետաղական հանքարդյունաբերության ձեռնարկությունների գործունեության քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ դիմելով քննիչ հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Բագրատյանին:

Ընդ որում, խորհրդարանականի խոսքով, հաշվետվությունում նշված չեն պատգամավորների եւ մասնագետների առաջարկներն այն մասին, թե ինչ պետք է արվի քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամանակ հայտնաբերված այս կամ այն խախտումները եւ թերությունները վերացնելու համար: Պապոյանը, մասնավորապես, ակնարկում էր ֆինանսական բաղադրիչի մասին:

Իր՝ պատգամավորի խոստովանությամբ, ինքն իր քննադատությունը առաջին հերթին հասցեագրում է այն խորհրդարանականներին, որոնք այս կամ այն գործոնի ազդեցությամբ որոշում են ստեղծել այս կամ այն խորհրդարանական հանձնաժողովը՝ իրենց շահերի հետագա առաջմղման կամ ինչ-ինչ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ