News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահների թվում քիչ են եղել նրանք, ովքեր լքել են իրենց պաշտոնը՝ թողնելով քիչ ձեռքբերումներ, ենթարկվելով իմպիչմենթի եւ խայտառակվելով: Դոնալդ Թրամփն իրեն է վերագրում իր նախագահության առաջին երեք տարում տնտեսական աճը: Սակայն պետք է հաշվի առնել, որ Թրամփը ստանձնել է պաշտոնը, երբ ԱՄՆ տնտեսությունն արդեն աճի բարձր տեմպ էր գրանցել, գրում է «Ֆինամ»-ը:

Թրամփը խոստացել էր, որ հարկային ծանրաբեռնվածության նվազեցումը կարագացնի երկարաժամկետ աճը բիզնեսում ներդրումների խթանման հաշվին: Այդ խոստումը խախտվեց: Թրամփի կողմից հարկերի նվազեցումը կանգեցրեց մինչեւ տրիլիոն դոլար բյուջեի դեֆիցիտի մինչ պանդեմիայի պատճառով ճգնաժամի սկիզբը:

Թրամփի առեւտրային քաղաքականությունը ֆիասկո ապրեց: ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ նրա լայնորեն գովազդված առեւտրային համաձայնագիրը պարզապես ուժեղացրեց առեւտրային ավտոմոբիլային պրոտեկցիոնիզմն ու փոխարինեց Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագրին (NAFTA): Եռակողմ համաձայնագիրը չկարողացավ լուծել 21-րդ դարի Հյուսիսային Ամերիկայի խոշոր առեւտրային խնդիրները, հատկապես թվային տնտեսության եւ անդրսահմանային փոխադրումների ոլորտում:

Թրամփն իսկապես շատ դատավորների նշանակեց, սակայն դա, ավելի շուտ, քաղաքական կուսակցությունների ձեռքբերումն է:

ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ իր հետեւից թողեց մի շարք ձեռքբերումներ եւ ձախողումներ, եւ դրանք պետք է նշել, քանի որ Թրամփի դարաշրջանն ավարտվեց:

Ռեկորդային երկար աճ եւ տնտեսության կտրուկ անկում

2019 թվականին ամռանը ԱՄՆ-ում գրանցվեց պատմության մեջ ՀՆԱ աճի ամենաերկար շրջանը՝ 121 ամիս (10 տարի): 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո վերականգնողական շրջանը սկսվել է դեռեւս Բարաք Օբամայի օրոք: Անցած տարի գործազրկության մակարդակը հասել է 50 տարում ամենացածր ցուցանիշի՝ 3,5 տոկոս, իսկ ամերիկացիների աշխատավարձի մակարդակն աճել է տարեկան 4 տոկոսով՝ հասնելով ժամում 28,54 դոլարի: Ավելի ուշ այդ ձեռքբերումները «ջնջեց» կորոնավիրուսի պանդեմիան: Երկրորդ եռամսյակում տնտեսական անկումը կազմեց գրեթե 33 տոկոս: Դա հակառեկորդ է 1947 թվականից ի վեր: 2019-ին ԱՄՆ ՀՆԱ-ն աճել է 2,2 տոկոսով, իսկ 2020-ին՝ ընկել 5,8 տոկոսով: 2021-ին ԱՄՆ ՀՆԱ-ն կաճի 3,8 տոկոսով, այն դեպքում, երբ համաշխարհային ՀՆԱ վերականգնողական աճը կկազմի 5,2 տոկոս՝ կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը, գրում է «ՌԲԿ»-ը:

Չինաստան: Այլեւս ԱՄՆ գլխավոր առեւտրային գործընկերը չէ

2019-ի արդյունքներով ԱՄՆ գլխավոր առեւտրային գործընկեր դարձավ Մեքսիկան (առեւտրաշրջանառությունը՝ 614 մլրդ դոլար), երկրորդ տեղում է Կանադան՝ 612 մլրդ դոլար, իսկ Չինաստանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ 558 մլրդ դոլար: Նման դինամիկան պահպանվել է այս տարվա ընթացքում: ԱՄՆ առեւտրի նախարարության տվյալներով՝ հունվարից մինչեւ օգոստոս Ամերիկայի գլխավոր առեւտրային գործընկերներ են մնում Մեքսիկան եւ Կանադան: Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել չինական ընկերությունների, այդ թվում ZTE հեռուստահաղորդակցային ընկերության հանդեպ:

2010 թվականին ԱՄՆ-ի եւ Չինաստանի համատեղ առեւտրաշրջանառությունը կազմել է 456 մլրդ դոլար, 2018 թվականին այն աճել է մինչեւ 660 մլրդ դոլար: 2012-2017 թվականներին Չինաստանում ամերիկյան արտահանումն աճել է 25 տոկոսով, Չինաստանից ներմուծումը՝ 27 տոկոսով: 2017-2019-ին առեւտրային հակասությունների ֆոնին ամերիկյան արտահանման ծավալները կրճատվել են 18 տոկոսով, ներմուծման ծավալները՝ 10,5 տոկոսով: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային դեֆիցիտին, այդ ցուցանիշը 2015-2016-ին 347 մլրդ դոլարից աճել է 380 մլրդ դոլարի 2017-2018-ին: Ապրանքների եւ ծառայությունների առեւտրի դեֆիցիտը նվազել է 2019-ին մինչեւ 308 մլրդ դոլար՝ վկայում են ԱՄՆ առեւտրի նախարարության տվյալները:

Պաշտպանական ծախսերի աճ

Թրամփի վարչակազմն ավելացրել է պաշտպանական բյուջեն: Մինչ Օբամայի նախագահությունը Պենտագոնի բյուջեն 2007-ին կազմել է 625 մլրդ դոլար, իսկ 2008-ին՝ 693 մլրդ դոլար: 2012-ին ԱՄՆ պաշտպանական բյուջեն կրճատվել է մինչեւ 529 մլրդ դոլար, 2013-ին՝ 527,5 մլրդ դոլար: 2014-ին բյուջեն կրկին աճել է՝ 560 մլրդ դոար: Թրամփի օրոք աճը շարունակվել է: 2017-ին Պենտագոնի ծախսերը կազմել են 6060 մլրդ դոլար: 2020 ֆինանսական տարում ԱՄՆ պաշտպանական ծախսերի ծավալը գերազանցել է 700 մլրդ դոլարը:

Ընդ որում, ՀՆԱ-ի նկատմամբ պաշտպանական ծախսերը կրճատվել են: 2010-ին դրանք կազմել են 4,9 տոկոս, 2013-ին՝ 4 տոկոս, 2016-ին՝ 3,4 տոկոս: 2019-ին պաշտանական ծախսերը կազմել են 3,4 տոկոս՝ վկայում են Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի հաշվարկները:

Ոչ մի ռազմական գործողություն

Չնայած այլ երկրների հասցեին կտրուկ հայտարարություններին՝ Թրամփի վարչակազմը ոչ մի ռազմական գործողություն չի սկսել արտասահմանում: Օբաման նախաձեռնել է ԱՄՆ մասնակցություն Աֆղանստանում եւ Իրաքում արշավներին, սակայն աջակցել է ՆԱՏՕ-ի գործընկերներին եւ մասնակցել Լիբիայում ռազմական ներխուժմանը խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Օբաման նաեւ զորքեր է ուղարկել Սիրիա Բաշար Ասադի ռեժիմի դեմ ջոկատներին աջակցելու, ինչպես նաեւ ԻՊ դեմ պայքարի համար: Մինչ Օբաման Ջորջ Բուշ կրտսերը թույլատրել է Իրաք ներխուժումը, ընդ որում, նրան նախորդող Բիլ Քլինթոնի օրոք ԱՄՆ-ն միջամտել է Բալկաններում պատերազմին:

Թրամփը շարունակել է ԱՄՆ գործողությունները Աֆղանստանում, սակայն խոստացել է դուրս բերել զինվորականներին նաեւ Սիրիայից: Ժամկետի ավարտին նա դուրս է բերել զորախմբի մի մասը Սիրիայից, Իրաքից եւ Աֆղանստանից՝ չնայած նրան, որ այդ երկրներում չի դադարեցրել արշավներին ԱՄՆ մասնակցությունը: 2016-ի դրությամբ արտասահմանում ԱՄՆ զորքերի եւ քաղաքացիական մասնագետների թիվը կազմել է 268,4 հազար մարդ (որից մշտական զորքերը՝ 198,5 հազար) , հունիսի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 224,4 հազար (մշտական զորքերը՝ 171 հազար): Այս մասին վկայում են ԱՄՆ ՊՆ տվյալները:

Ընդ որում, ԱՄՆ վարչակազմը «կանաչ լույս է տվել» Ուկրաինային զենքի վաճառքին եւ աննշան ընդլայնել այդ երկրում ԱՄՆ զորախումբը: 2016-ի հունիսի դրությամբ այնտեղ ԱՄՆ զորախմբի թիվը կազմել է 18 մարդ, իսկ 2020-ի հունիսի՝ 35:

Զորքերի նոր տեսակի ստեղծում

Միջուկային դարաշրջանի սկզբում ռազմածովային նավատորմը եւ ԱՄՆ ռազմաօդային ուժերը պահանջում էին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր առանձին առաջադրանքն ունենա միջուկային զենքի կիրառմամբ:

Թրամփի նախագահության ժամանակ ստեղծվեց ԱՄՆ զորքերի նոր տեսակ, որը նախատեսված է տիեզերքում գործողության համար: Այդ որոշումը պատասխան է Չինաստանի եւ Ռուսաստանի նման գործողություններին՝ պարզաբանել էր Թրամփը:

Միգրացիոն քաղաքականության խստացում: Բաժանում պատի միջոցով

21-րդ դարում կրտուկ աճեց ԱՄՆ-ում միգրանտների հոսքը: 2020-ի կսերին ԱՄՆ վարչակազմը խստացրեց փախստականների համար կանոնները: Փախստականները, որոնք ավելի քան երկու շաբաթ են անցկացրել ցանկացած երկրում ԱՄՆ-ի ճանապարհին, պետք է հայտ ներկայացնեն այդ երկրում ապաստան տրամադրելու մասին: Հանցավորության առջեւ վախն այլեւս չի համարվի հետապնդում ապաստան տրամադրելու նպատակով: Անհիմն հայտարարությունները կարող են մերժվել: Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտել 2021 թվականի հունվարին:

Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ում մշտական բնակություն ստացած արտասահմանցիների թիվը նվազել է: 2015-ին այդ ցուցանիշը կազմել է 1,051 մլն, 2016-ին՝ 1,183 մլն, 2017-ին՝ 1,127 մլն, 2018-ին՝ 1,096 մլն: Այս մասին վկայում են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալները:

Անօրինական ներգաղթի համար արտաքսումների թիվն աճել է: 2015-ին այն կազմել է 333 հազար, 2016-ին՝ 340 հազար, 2017-ին՝ 295 հազար, 2018-ին՝ 337 հազար:

Թրամփի նախընտրական թերեւս գլխավոր թեզը անօրինական ներգաղթի դեմ պայքարն էր: Նա խոստացել էր պատ կառուցել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանին:  

Ըստ պաշտոնական տվյալների՝ կառուցվել է 400 կմ շինություն, եւ նախկին ծավալների պահպանման դեպքում տարեվերջին պատի երկարությունը կհասնի մինչեւ 727 կմ-ի:

Ըստ նախագծի՝ այդ պատը պետք է հասնի 1609 կմ-ի, ընդորում, Մեքսիկայի հետ սահմանի ընդհանուր երկարությւոնը կազմում է մոտ 3200 կմ:

Միջազգային համաձայնագրերից ԱՄՆ-ի դուրսբերում

Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն դուրս եկավ մի շարք համաձայնագրերից: ԱՄՆ-ն, մասնավորապես, դուրս եկավ՝

Ռուսաստանի հետ Բաց երկնքի մասին պայմանագրից;

Ռուսաստանի հետ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից;

Իրանի միջուկային գործարքից;

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից;

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդից;

ՅՈՒՆԵՍԿՕ-ից;

Պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի մերձավորարեւելյան գործակալությունից (UNRWA);

Բացի այդ, Թրամփը վերանայել է Մեքսիկայի եւ Կանադայի հետ առեւտրային համաձայնագիրը (NAFTA), ինչպես նաեւ Հարավային Կորեայի հետ համաձայնագիրը (KORUS):

Իմպիչմենթ

Դեմոկրատներն իմպիչմենթի գործընթաց են սկսել 2019-ի աշնանը: Մինչ այդ իմպիչմենթի գործընթաց է վարվել նախագահներ Էնդրյու Ջոնսոնի եւ Բիլ Քլինթոնի նկատմամբ: Թրամփի նկատմամբ դատավարությունը տեւել է 12 օր, Քլինթոնի նկատմամբ՝ 35 օր, Ջոնսոնի նկատմամբ՝ 71 օր: Դրանցից ոչ մեկը նախագահի հրաժարականին չի հանգեցրել, յուրաքանչյուր դեպքում Սենատը արդարացնող վճիռ է կայացրել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ