News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դատախազների միջնորդության քննարկում սկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում ընդմիջումից հետո:

Միջնորդության էությունն այն է, որպեսզի պարզվեն նիստերին փաստաբանների հաճախակի բացակայությունների պատճառները:

Փաստաբան Միհրան Պողոսյանը (Յուրի Խաչատուրովի փաստաբանը) ներկայացրեց իր բացակայությունների պատճառները: Պատճառների թվում նա նշեց այլ նիստերին մասնակցությունը, վատ ինքնազգացողությունը, բողոքի ակցիային մասնակցությունը եւ այլն, եւ այդ մասին, նրա խոսքով, դատարանին ժամանակին տեղեկացվել է:

Քանի որ դահլիճը բաժանված է ապակիով երկու մասի, ստացվում է այնպես, որ ելույթի «հիմնական մասերը» լսելի չեն «հանդիսատեսի դահլիճում», ինչի մասին դահլիճի երկրորդ մասում ներկաները բարձրաձայն հայտնել են դատարանին: Ճիշտ է՝ ապարդյուն:

Պատասխանելով փաստաբանի ելույթին՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նկատեց, որ առողջության հետ կապված խնդիրները հասկանալի են, իսկ ահա բողոքի ակցիայի մասնակցության իրավունքի իրացումը՝ ոչ: Բաղդասարյանը նկատեց, որ իրավունքների իրացումը, ինչպես եւ այլ նիստերի մասնակցությունը, չպետք է խոչընդոտի արդարադատությանը: Այդ կապակցությամբ նա դատարանին խնդրեց միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման բան չկրկնվի:

Ապա պարզվեց, որ դատախազները ներկայացրել են ոչ թե միջնորդություն, այլ առարկություն: Դատարանը որոշեց, որ փաստաբանների բացակության պատճառը՝ նրանց մասնակցությունը Փաստաբանների պալատի համընդհանուր բողոքի ակցիային, չի կարող դիտարկվել որպես ոչ հարգելի պատճառ եւ դատական նիստին խոչընդոտելու մտադրություն: Մնացած բացակայությունների մասով դատարանը նույնպես «հանցանք» չգտավ, սակայն զգուշացրեց, որ բազմաթիվ բացակայությունների դեպքում միջոցներ կձեռնարկի:

Ապա դատավորը հայտնեց, որ պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել դատախազների բացարկի մասին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ