News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում գազաբալոն տեղադրող տնտեսվարողները  պարտավոր կլինեն ունենալ լիցենզիա: Այս մասին ԱԺ նիստում «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխություններին վերաբերող փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Այդպիսով, երկրի իշխանություններն առաջարկում են ներդնել տնտեսվարող սուբյեկտների պարտադիր լիցենզավորում, որոնք զբաղվում են գազաբալոնների տեղադրմամբ: «ՀՀ կառավարությունը մշակում է անհրաժեշտ տեխնիկական եւ այլ պահանջներ ընկերությունների նկատմամբ, որոնք լիցենզիա կստանան: Լիցենզավորված բալոնի մասին տվյալները կներառվեն տվյալների միասնական բազայում»,-հայտնեց փոխնախարարը:

Իսկ գազալիցքավորման կայաններն իրավունք չեն ունենա բալոնները լիցքավորել առանց վկայականի, ինչպես նաեւ այն դեպքում, եթե այն ժամկետանց է, քանի որ այն կարող են ստուգել էլեկտրոնային բազայում: Իսկ բալոնների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրանց օգտագործումը կարգելվի: Խախտողներին կսպառնա վարչական տույժ:

Օրինագիծը ենթադրում է նաեւ արգել ավտոբուսների սալոններում բալոնների տեղադրման համար: Տանիքին դրանց տեղադրման ժամանակ բալոնները պետք է պաշտպանված լինեն արեւի ուղիղ ճառագայթներից, ձնից եւ անձրեւից:

Իր հերթին, համազեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը խոստովանեց, որ տվյալ փոփոխությունները որոշ անհարմարություններ են ստեղծում վարորդներին, որոնք ստիպված են ստուգել գազի բալոնների անվտանգությունը: Այնուամենայնիվ, նա վստահեցրեց, որ դա արվում է ինչպես վարորդների, այնպես էլ ուղեւորների անվտանգությունն ապահովելու համար:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ