News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը դատախազ Գեւորգ Բաղդասարյանի բացարկի մասին միջնորդություն ներկայացրեց:

Նրա խոսքով՝ դատախազը սուբյեկտիվ վերաբերմունք ունի դատապարտյալի նկատմամբ, եւ դա ակնհայտ երեւում է: Փաստաբանը հիշեցրեց, որ հենց ներկայիս իշխանության օրոք Բաղդասարյանի մոտ կարիերայի աճ է նկատվել: Փաստաբանը նշեց փոխկապակցվածությունը. Բաղդասարյանի հայտարարություններն ու եզրակացությունները սերտորեն կապված են այդ գործի առնչությամբ իշխանությունների հայտարարությունների հետ: Փաստաբանը կասկածի տակ դրեց դատախազի օբյեկտիվությունն ու սկզբունքայնությունը: Բացի այդ, նա հիշեցրեց, որ չնայած նրան, որ տվյալ գործով նիստերը միշտ անցկացվում են երեքշաբթի օրերին, մայիսի 8-ին, որը երեքշաբթի չէր, նիստ անցկացվեց: Շուշիի ազատագրման օրը (փաստաբանը նշեց՝ նախկինում) նիստ անցկացվեց, եւ դատապարտյալների աթոռին էր Շուշին ազատագրողը, եւ դատախազն իրեն հայտարարություն թույլ տվեց, թե Շուշիի ազատագրումը կապ չունի գործի հետ: «Այժմ Շուշին օկուպացրել են: Եվ շատերի մոտ համոզմունք կա, որ այն հանձնել են: Այժմ դա փաստ է, Արցախի 70 տոկոսը չկա»,-ասաց փաստաբանը: Նա զուգահեռ անցկացրեց Ղարաբաղի եւս մեկ հերոս Աշոտ Մինասյանի ձերբակալության հետ, որտեղ մեղադրող է հանդես գալիս Գեւորգ Բաղդասարյանը:

Փաստաբանը նկատեց, որ հանգամանքների բերումով Գեւորգ Բաղդասարայնը մեղադրող է հանդես գալիս Ղարաբաղի ազատագրողների նկատմամբ շատ գործերով: Միեւնույն ժամանակ, նա հարց ուղղեց, թե ինչու Բաղդասարյանը չի անցնում այնպիսի գործով, ինչպես օրինակ՝ իշխանամետ գործիչների կողմից դատարանների արգելափակումը: «Ինչպե՞ս է ստացվում, որ նա միշտ մեկ կողմում է: Միշտ այնտեղ, որտեղ դա ձեռնտու է իշխանություններին»,-հռետորական հարց է ուղղել փաստաբանը՝ Գեւորգ Բաղդասարյանի բացարկի մասին միջնորդություն ներկայացնելով:

Փաստաբանի ելույթից հետո 5 րոպեանոց ընդմիջում հայտարարվեց: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ