
Դա, իհարկե, կատարյալ անհեթեթություն է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի վախենում Ալեքսեյ Նավալնուց: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք գիտենք, որ ՊԿԴԾ-ի մոտ կան պահանջներ Նավալնու նկատմամբ, խախտվել են որոշակի կանոններ»,-ասել է Պեսկովը՝ նշելով, որ Նավալնու ձերբակալության դեպքում «խոսքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մասին է, եւ նրա նկատմամբ պահանջները որեւէ կապ չունեն ՌԴ նախագահի հետ»:
Ավելի վաղ Նավալինին ձերբակալվել է Շերեմետեւո օդանավակայանում, որտեղ ժամանել է Բեռլինից: