News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց դատախազներ Գեւորգ Բաղդասարյանին, Պետրոս Պետրոսյանին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու մասին:

Փաստաբանը որպես հիմնավորում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 30-ի գրառումը: Դրա էությունն այն էր որ Փաշինյանը խոստացել էր մեղադրող կողմին խնդրել չընդդիմանալ Ռոբերտ Քոչարյանի ցանկությանը՝ նրան Մոսկվա ուղեւորվելու համար անձնագիրը վերադարձնելու մասին: Այդպես էլ եղավ, անձնագիրը տրվեց, ճիշտ է՝ Քոչարյանն այդպես էլ Մոսկվա չկարողացավ գնալ:

«Գրառումից ակնհայտ է, որ մեղադրանքի կողմը քայլեր է ձեռնարկում կամ չի ձեռնարկում գործադիրի իշխանության կարգադրություններին համապատասխան»,- շեշտեց Հովհաննես Խուդոյանը: Փաստաբանը մի շարք տվյալներ բերեց, որոնք ավելի վաղ բարձրաձանել էին գործընկերները՝ դատախազության գործողությունների ոչ օբյեկտիվության առնչությամբ, ինչպես նաեւ քաղվածքներ Փաշինյանի հարցազրույցից եւ տարբեր հայտարարություններ՝ ուղղված դատավորներին եւ դատական համակարգին, ինչպես նաեւ Փաշինյանի շեշտված բացասական վերաբերմունքը արցախցիների նկատմամբ:

Հաշվի առնելով վերեւում թվարկվածը՝ դատախազները չեն կարող գործով օբյեկտիվ եւ անկողմնակալ մոտեցում դրսեւորել: Սրա եւս մեկ ավելորդ հաստատումն է դատախազների իներտ վերաբերմունքը գործի արդյունքը կանխատեսող Փաշինյանի հայտարարություններին: Փաստաբանը նշեց, որ տապալելով երկրի կառավարումը՝ նշված անձը տեսանելի առաջընթացի է հասել դահլիճում ներկաներին որպես մեղադրյալներ զրպարտելու փորձում: Եվ դա արվել է ոչ առանց դատախազների օգնության:

Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նույնպես միջնորդություն ներկայացրեց դատախազներին բացարկ հայտնելու մասին: Նա որպես հիմնավորում նշեց մեղադրող կողմի սուբյեկտիվ վերաբերմունքը:

Նա նույնպես անդրադարձավ Փաշինյանի արտահայտություններին: Դրանցից մեկն է՝ «մենք, ըստ էության, կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջական ծավալով բացահայտված է» եւ «պարագլուխներից ոչ մեկը պատասխանատվությունից չի խուսափի»: Փաստաբանը ենթադրեց, որ գլխավոր դատախազը չէր կարող բացառություն լինել ուժային գերատեսչություններին տված կառավարության ղեկավարի անօրինական հրամանների հերթում: «Դժվար է պատկերացնել, որ Դավթյանը եւ վերահսկող դատախազ Պետրոսյանը չունեին նվազագույն գիտելիքներ նման քանակի խախտումներ թույլ չտալու համար»,- ասաց Ալեքսանյանը`հավելելով, որ դատախազների սուբյեկտիվ վերաբերմունքը բացառում է նրանց մասնակցությունը գործին: Փաստաբանը, հետեւելով իր գործընկերներին, նշեց Փաշինյանի հայտնի հանդիպումը ուժային կառույցների ղեկավարների հետ, որի ընթացքում նոյեմբերի 10-ի գիշերվա իրադարձությունների վերաբերյալ քննարկվում էին կոնկրետ գործերը:

«Վարչապետը դժգոհություն էր հայտնել այն հանգամանքով, որ դատավորները չեն բավարարել կալանավորումների մասին միջնորդությունները: Ընդհանրապես անհասկանալի է, եթե դատախազը չի ներկայացնում դատական համակարգը, ինչու է նա ընդհանրապես հանդիպմանը մասնակցել: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է, այդ թվում՝ նաեւ դատարանին: Նա մասնակցել է որպես անձ, որը նպաստում է Փաշինյանի հրամանների կատարմանը»,- հայտարարեց փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ