Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբում Հայաստանի հավաքականի մրցակից Իռլանդիայի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց իտալացիների հետ եւ սենսացիոն հաղթանակ տարավ` 2:0 հաշվով: Իռլանդիայի թիմը մարզում է իտալացի Ջովանի Տրապատոնին:
Իռլանդիա - Իտալիա` 2:0 (1:0)
Էնդրյուս, 37, Քոքս, 90+1
Իռլանդիա. Ֆորդ, Մաքշեյն, Լեջեր, Օ`Դի, Ուորդ, Քոուլմեն, Ֆոլի, Էնդրյուս, Հանթ, Լոնգ, Կիոգ
Իտալիա. Վիվիանո, Կասանի, Գամբերինի, Կյելինի, Կրիշիտո, Պիրլո, Նոչերինո, Մարկիզիո, Մոնտոլիվո, Պացինի, Ռոսի