News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2021 թվականին Վրաստանը մասշտաբային նախագիծ կթողարկի, որը կօգնի վերացնել «Վերին Լարս» անցակետում խնդիրները Գուդաուրի-Կոբի ամենավտանգավոր ճանապարհահատվածով տրանսպորտի անխափան երթեւեկությունն ապահովելու հաշվին: Այս մասին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, հաղորդում է «Վեստի Կավկազա»-ն:

Նախագիծը ենթադրում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաբարդ եւ վտանգավոր հատվածը՝ Գուդաուրի-Կոբին շրջանցող 22,7 կմ երկարության ճանապարհի, ինչպես նաեւ 6 կամրջի եւ 5 թունելի կառուցում, այդ թվում՝ 9 կիլոմետրանոց թունել Խաչի լեռնանցքի տակ, որը կլինի ամենաերկար թունելներից եւ Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը:

Տվյալ պահին Քվեշեթի-Կոբի ճանապարհահատվածի եւ 9 կիլոմետրանոց թունելի ակտիվ շինարարության պատրաստություն է ընթանում:

Նախարարությունում հիշեցրել են, որ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտների երթեւեկությունն արգելվել է հունվարի 11-ին ձնահյուսի վտանգի պատ-առով: Քվեշեթի-Կոբի ճանապարհահատվածի եւ թունելի շնորհիվ խնդիրն անցյալում կմնա, եւ երթեւեկությունը կարող է վերսկսվել տարվա ցանկացած եղանակի անխափան եւ անվտանգ:

15 մ լայնությամբ եւ 9 կմ երկարությամբ թունելը երկրում աննախադեպ մասշտաբի նախագիծ է: 23 կիլոմետրանոց ճանապարհի եւ 9 կիլոմետրանոց թունելի կառուցման ինտենսիվ աշխատանքներ կսկսվեն այս տարի:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ