News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այս դատավարությունը կտեւի ուղիղ այնքան այս տեսքով, ինչքան, որ կմնա այս իշխանությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը~ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատավարությանը:

«Այս դատավարությունը կձեւափոխվի իշխանափոխությունից հետո: Ես համոզված եմ, որ «մարտի 1»-ը կազմակերպել էր Նիկոլ Փաշինյանը: Հիմա ինքն ուղղակի իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով շարունակում է, բայց նոյեմբերի 9-ից հետո այս դատավարությունն ուրիշ տեսք է ստանում՝ բացարձակապես կապ չունեցող իրավական գործընթացի հետ: Սա քաղաքական դատավարություն է եւ համազգային խայտառակություն, որովհետեւ թուրքական 5-րդ շարասյունը դատում է Արցախն ազատագրած մարդկանց»,-ասաց նա:

Թեւանյանի խոսքով, եթե Հայաստանում հայաստանակենտրոն ուժերը, այսինքն հասարակությունն իր ձեռքը չի վերցնում իշխանությունը, ապա այդ իշխնությունը ծառայելու է թուրքա-ադրբեջանական շահերին. «Այլ սցենար չի երեւում: Թուրքական պկուպացիան կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում հայաստանակենտրոն իշխանություն չի ձեւավորվել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ խոսվում է ճանապարհներն ապաշրջափակելու եւ Հայաստանը զարգացնելու մասին, Թեւանյանն ասաց. «Ստացվում է, որ Արցախն ու հազարավոր զոհերն էին խանգարում, որ Հայաստանը զարգանաԴա հերթական բլեֆներից մեկն է: Դա այն տխրահռչակ բանաձեւն է, որ մինչեւ Արցախը չհանձնենք, Սերգո ջանը լավ չի ապրելու: Հիմա փաստորեն Արցախը հանձնեցի, 5 հազար զոհեր էլ տվեցին, որ բանակը կոտրվի, ժողովուրդը վախենա եւ համաձայն լինի ցանկացած  թուրքական նախագծի»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Թեւանյանը նրան անվանեց քաղաքական դիակ՝ հավելելով. «Այդ դիակը այս կամ այն փուլում հեռացվելու է ասպարեզից: Ես դրանում կասկած չունեմ:

Իշխանափոխության երեք մոդել գյություն ունի: Կամ ՀՀ ժողովուրդն է անում այդ իշխանափոխությունը եւ իր ինքնիշխանությունը պահպանում է սեփական գործողությունների շնորհիվ: Կամ աշխատում է իշխանափոխության թուրքական մոդելը, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը չի պահում իր աթոռը, ապա նրանից էլ ավելի հակահայկական իշխանություն կուզենան ձեւավորել թուրքական իշխանությունները եւ այդ քայլերն արվում են: Եվ երրորդ մոդելը ռուսական իշխանափոխության մոդելն է, երբ ՌԴ-ն է փորձում միջամտել եւ իշխանափոխություն իրականացնել: Ես կողմնակից եմ Հայաստանի ժողովրդի միջոցով եւ մեր քաղաքական պրոցեսների արդյունքում իշխանափոխությանը, որպեսզի մենք մեր սուբյեկտայնությունը պահպանենք: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է բնականաբար, բայց ես կուզենայի, որ հայաստանյան պրոցեսների արդյունքում Նիկոլ Փաշինյանը հեռանար»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԱԾ տնօրենի Մոսկվա այցերին, Թեւանյանն ասաց. «Չի բացառվում, որ այդ այցերը պայմանավորված են գերիներով, որտեղ ես վտնգներ տեսնում եմ, որովհետեւ եթե մեր գերիները Ադրբեջանում համարվեն հանցագործներ եւ հետագայում դատվեն ու համաներումով նոր բաց թողնեն, դա շատ վատ նախադեպ կլինի: Ես ենթադրում եմ, որ դատախազն այդ հարցերով է զբաղվում: Ինչ վերաբերում է անվտանգության մարմիններին, դա պայմանավորված է սահմանների դեմարկացիայով եւ դելիմիտացիայով: Այստեղ էլ եմ ես վտանգներ տեսնում, որովհետեւ այդ հարցերը արագ, ոտքի վրա չեն լուծվում: Դրանք տարիների աշխատանք են: Չի կարող սահմանն անցնել գյուղի միջով, դա նշանակում է, որ կողմերը իրականում չենպատրաստվում խաղաղ գոյակցության: Իսկ այս իշխանությունն ի վիճակի չէ որեւէ հարց լուծել: Ինքը պարտված խորհրդանիշ է»:

Նա նաեւ հավելեց, որ գերիների հարցը այս իշխանությունն օգտագործում է որպես գործիք իր իշխանությունը երկարաձգելու համար. «Այսինքնմ եր գերիներին պատանդ է պահում Նիկոլ Փաշինյանի վարչակազմը՝ հայտարարելով, որ մեզ մի խանգարեք, որ գերիներին բերենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ