News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պատերազմից հետո Ղարաբաղը դարձել է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը եւ կարեւոր նշանակություն ունի ներքաղաքական դիսկուրսում, այդ թվում կապված հյուսիսային սահմաններին ահաբեկիչների հայտնվելու գործոնի հետ, որոնց դեմ Թեհրանը պայքարել է Մերձավոր Արեւելքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Նա նկատեց, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, ձեւավորվել է միասնական թուրք-ադրբեջանական տարածք, եւ դա հանգեցրել է նրան, որ հյուսիսում Իրանի համար երեք ուղղություններից մնացել է երկուսը՝ հայկական եւ թուրք-ադրբեջանական:

«Այդ համատեքստում Թեհրանը հատուկ կարեւորություն է տալիս Սյունիքի մարզում գործընթացներին եւ հայկական բանակի ներուժի վերականգնմանը, որը լուրջ ներդրում է ունեցել նաեւ Իրանի հյուսիսի անվտանգության ապահովման գործում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Իրանի առաջարկներին, ապա դրանք, փորձագետի խոսքով, ուշացած էին, եւ ընդհանուր առմամբ ԻԻՀ գործողություններում դանդաղկոտություն կար, որը կապված էր սպասումների հետ, որ հայկական կողմը Արաքս գետի երկայնքով ավելի լուրջ դիմակայություն կցուցաբերի:

«Բացի այդ, Թեհրանը ենթադրում էր, որ խնդիրը կլուծվի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում, սակայն Բաքուն կարողացավ կոտրել այդ ձեւաչափը՝ հղում անելով ռուս խաղաղապահների ներկայությանը: Բացի այդ, մենք հիշում ենք Բրիտանիայի կողմից ՄԱԿ ԱԽ-ում ձախողված բանաձեւը, որը, կարծում եմ, կարող էր լուրջ բնույթ ունենալ, օրինակ, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների տեսքով»,-նշեց Ոսկանյանը:

Արեւելագետը հիշեցրեց Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի հայտարարությունը, ով կոչ էր արել ապահովել Ղարաբաղում հայերի անվտանգությունը: Դա, նրա խոսքով, ազդանշան էր, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել բանակցություններին:

«Պատերազմի արդյունքում Թեհրանը կորցրեց Ադրբեջանի վրա ազդեցության որոշ լծակներ: Ադրբեջանից Նախիջեւան միջանցքի ստեղծման դեպքում Իրանը կկորցնի տրանսպորտային տարանցման դերը: Բացի այդ, եթե գազամուղ կառուցվի, ապա դա եւս հարված կհասցնի Թեհրանի շահերին, որն այնտեղ գազ է մատակարարում: Եթե նշված միջանցքը աշխատի, ապա Սյունիքը կարող է կորցնել իր նշանակությունը, ինչը հակասում է Իրանի շահերին: Հենց դրանից ելնելով՝ հայկական կողմը  պետք է հարաբերություններ կառուցի Թեհրանի հետ, որտեղից արդեն համագործակցության ազդանշաններ են ստացվում, մասնավորապես, Արեւելյան Ատրպատականից: Այդ ֆոնին պետք է ակտիվացնել համագործակցությունն Իրանի հետ Երեւան-Մոսկվա-Թեհրան ձեւաչափով: Պետք է ակտիվացնել աշխատանքը Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ուղղությամբ, քննարկել Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ երկաթուղային ճանապարհի կառուցման հնարավորությունը»,-հավելեց փորձագետը:

Իրանագետը նկատեց, որ ԼՂ հակամարտությունը դեռ կարգավորված չէ, եւ փաստ չէ, որ հարցը կլուծվի հօգուտ Բաքվի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ