News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ լրատվամիջոցներից իմացա, որ Հայաստանի ռեմբո-իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ, փորձագետ Վահե Դավթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տղաներ և աղջիկներ, նման հարցերը քննարկվում են խիստ գաղտնի պայմաններում: Հասկացանք՝ ռեպուտացիոն փակուղու մեջ եք, բայց գոնե գիտակցեք, որ միջուկային ռումբի ստեղծման մասին խոսելով, թեկուզ դրա տեսական խնդիրները հրապարակավ քննարկելով՝ դուք պարզապես ընգծում եք ձեր անսահման տգիտությունն ու ևս մեկ անգամ ապացուցում, որ պատկերացում չունեք ՛՛պետություն՛՛, ՛՛անվտանգություն՛՛, ՛՛միջազգային հարաբերություններ՛՛ կատեգորիաների մասին:

Ձեզ մի բարի խորհուրդ տամ. հանրային տիրույթում տվյալ հարցի շուրջ խոսելու անհրաժեշտության դեպքում պարզապես ասեք, որ Հայաստանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկիր է: Ու անցեք առաջ:

Քիչ առաջ լրատվամիջոցներից իմացա, որ Հայաստանի ռեմբո-իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում քննարկել են միջուկային...

Опубликовано Vahe Davtyan Вторник, 19 января 2021 г.
Տպել
Ամենաշատ