News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով գտնվում է Իրաքում, ինչը դիտորդները համարում են Իրաքի վրա իր անվտանգությունն ու ռազմական հավասարությունը պարտադրելու Թուրքիայի ջանքերի շարունակություն: Այս հավասարումը, որը Անկարան արդեն սկսել է իրականացնել տեղում, հիմնված է Իրաքի տարածքները Թուրքիայի առաջին գծի եւ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Թուրքիայի պատերազմի մարտադաշտի վերածելու վրա, գրում է Arab Weekly-ն:

Անկարան ակնկալում է ուժի կիրառմամբ իր հավասարումը պարտադրել՝ Իրաքի ներսում իր ռազմական գործողություններն ակտիվացնելով եւ Իրաքի ներսում գտնվող սահմանային տարածքներից այն կողմ ընդլայնելով: Միեւնույն ժամանակ, նա խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ Իրաքի իշխանությունները համոզվեն համագործակցել եւ համաձայնեն իրաքյան տարածքում թուրքական զորքերի առկայության հետ` վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի կառավարության հետ բանակցությունների միջոցով կենսական նշանակության հարցերի, մասնավորապես` ջրային ռեսուրսների հարցի շուրջ:

Աքարի այցը, որը նախատեսվում է կտեւի երկու օր, եւ իր մեջ կներառի Էրբիլը՝ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քադիմիի կառավարությունը բարձրացրել է ջրի հարցը՝ հույս ունենալով, որ Թուրքիայի հետ Տիգրիս գետի ջրային ռեսուրսների վերաբերյալ մշտական եւ հստակ համաձայնություն լինի: Թուրքիան ձեռնամուխ է եղել Տիգրիսի խոշոր նախագծերի, որոնք, ինչպես սպասվում է, կնվազեցնեն Իրաքի ջրային ռեսուրսների մասնաբաժինը:

Իրաքի ջրի նախարար Մահդի Ռաշիդը վերջերս հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես Թուրքիային է հանձնել ջրային համագործակցության արձանագրություն, որը վերջերս հաստատվել է Իրաքի նախարարների խորհրդի կողմից: Համագործակցության արձանագրությունը ներառում է այն ջրի պարբերաբար բացթողնման առաջարկ, որը Իրաքը ցանկանում է ստանալ Տիգրիսից:

Իրաքցիները չեն բացառում, որ իր պատեհապաշտական հակումներով հայտնի թուրքական կառավարությունը կփորձի Իրաքին ստիպել համաձայնել իր տարածքում թուրքական ռազմաբազաներ հիմնելուն՝ իր կառավարության կողմից պահանջվող ջրային ռեսուրսների մի մասի դիմաց:

Քադիմին Աքարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրաքը մերժում է «Իրաքի հողերից Թուրքիայի ցանկացած ահաբեկչական սպառնալիք»: Հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը «քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ընդհանուր համագործակցության շրջանակներում Իրաքի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության ամրապնդումը, ինչպես նաեւ Իրաքի ինքնիշխանության հարգանքի սկզբունքի ամրապնդումն իր բոլոր տարածքներում»:

Անցյալ տարվա ընթացքում, եւ այն բանից հետո, երբ թուրքական ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեցին Իրաքում ՔԱԿ-ի դեմ՝ առանց Իրաքի կառավարության հաստատման, Բաղդադը բողոքեց Թուրքիայի կողմից Իրաքի ինքնիշխանության ոտնահարման եւ նրա երկրի անձեռնմխելիության դեմ:

Անցյալ օգոստոսին, երբ Իրաքի կառավարությունը ներողություն էր սպասում Անկարայից՝ երկու սպաների եւ իրաքյան բանակի զինվորի սպանության համար, որը տեղի էր ունեցել Քրդստանի Բրադոստ շրջանի վրա թուրքական ավիահարվածի հետեւանքով, Թուրքիայի կառավարությունը միջադեպի մեղքը դրեց Իրաքի վրա՝ մեղադրելով նրան ՔԱԿ-ի հետ կապի մեջ եւ սպառնալով իր գործողությունները սահմանի վրայով տեղափոխել իրաքյան տարածք, եթե Բաղդադը շարունակի անտեսել իրենց ներկայությունը տարածքում:

Այն ժամանակ Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Բաղդադը չեղյալ է հայտարարել Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը երկիր եւ զանգահարել է Թուրքիայի դեսպանին`տեղեկացնելու նրան «Իրաքի կողմից ագրեսիայի գործողությունները հաստատուն մերժելու մասին եւ երկրի դեմ խախտումների մասին»:

Մեկ այլ քայլ, որը հիմնովին հակասում է պետության ինքնիշխանությունը հարգելու սկզբունքին, այն է, որ Թուրքիան պահպանում է փոքր ռազմական բազաները Իրաքի հյուսիսում, որոնք նա հիմնել է միակողմանիորեն եւ նախկինի պես հրաժարվում է տարհանվել:

Աքարը հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ «ահաբեկչության դեմ պայքարի, ուսուցման եւ համատեղ զորավարժությունների ոլորտում աջակցություն եւ խորհրդատվություն տրամադրելու հարցում»:

Իրաքցիները, հատկապես քրդերը, վախենում են, որ Իրաքում Թուրքիայի միջամտությունը կարտացոլի տարածքային ներխուժման Անկարայի նկրտումները հարեւան Սիրիայում իր հավակնությունների շարունակության մեջ, որտեղ Անկարան վերահսկում էր հյուսիսային եւ արեւելյան Սիրիայի մեծ հատվածները նույն՝ զինված քրդական խմբավորումների հետապնդման պատրվակով, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություններ։

Իրաքյան աղբյուրները հայտնում են, որ Իրաքում սկսել է ձեւավորվել Թուրքիայի անվտանգության գոտու ուրվագիծը, քանի որ նրանք ակնկալում են, որ Թուրքիան չի հեռանա «Վագրի ճանկ» գործողության տարածքներից՝ հաշվի առնելով Սիրիայում Թուրքիայի կառավարության նախկին քաղաքականությունը:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան բացատրել է, որ Թուրքիայի ծրագիրը «տարածաշրջանում ժամանակավոր բազաներ հիմնելն է` կանխելու մաքրված (ՔԱԿ-ի զինյալներից) տարածքները նույն նպատակով», ավելացնելով, որ  արդեն կան ավելի քան տասը ժամանակավոր բազաներ: Նոր բազաներ կստեղծվեն»: Իրաքյան աղբյուրները հաստատում են, որ «ժամանակավոր բազաների» մասին թուրքական խոսակցությունները պարզապես ռազմական մշտական ներկայության շղարշ է, ինչի մասին վկայում է շատ տարիներ առաջ Բաշիկում՝ Մոսուլի մոտակայքում հիմնադրած ռազմակայանը հեռացնելու Անկարայի մերժումը, չնայած Իրաքի բազմաթիվ պահանջներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ