News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք առաջարկել ենք քննիչ հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել այս պատերազմի հանգամանքները, իսկ երեկ Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չի: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել դավաճաններ չփնտրել, Մարուքյանը նկատեց. «իրենք են ասել դավաճաններ կան, հիմա վրեժի ժամանակն է: Ասում ենք՝ դե եկեք քննենք, տեսնենք, թե ով է դավաճանել: Ասում են՝ չէ, պետք չի քննել: Այսինքն իշխանությունը հստակ ցույց է տալիս, որ խուսափում է  նախապատերազմական վիճակի, պատերազմական իրավիճակի քննությունից: Այսինքն քաղաքական ուժերի մեջ չկա կոնսենսուս, որ պատերազմի եւ նախապատերազմյան շրջանի իրվիճակը քննվի»,-ասաց նա՝ հավելելով, որ պատերազմի հանգամանքնեփրն ուսումնասիրելուն կողմ են արտահայտվել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հանրապետությունը»:

«Իշխանությունը վախենում է պատերազմի ընթացքի կամ դրա նախապատրաստական շրջանի քննությունից: Եթե իշխանությունը  չունի մեղքեր, բացթողումներ սխալներ, որոնք Հայաստանը կանգնեցրել են այս արհավիրքի առջեւ, շատ հանգիստ կարող էին ասել՝ եկեք քննենք: Քանի դեռ սա չի եղել, անընդհատ տեսնելու եք, որ ինր-որ համազգեստով մարդ խոսում է, որ ինչ-որ մեկը դավաճանել է: Մեկը մեկին հայհոյում է, դավաճանէ  ասում: Այս քաոսը կանգ չի առնելու: Մեր առաջարկն էր, որ մտցնել մի խողովակ, քննել, եզրակացություն տալ ԱԺ-ին, բոլոր ինստիտուտներին, դրա հիման վրա հայտնաբերված դեպքերով էլ քրգործեր կհարուցվեին»,- ընդգծեց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ