News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:

Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկված են ձնամաքրման աշխատանքների գործում: Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն է տեղում:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր տեղամասում տեղ-տեղ դժվարանցանելի է:

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

Անխափան երթեւեկելու համար վարորդներին հորդորում ենք օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր:

Տպել
Ամենաշատ