News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները «առաջ կանցնեն» աճող Չինաստանից եւ կվերականգնեն խզված դաշինքները: Այս Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինքենը, հայտնում է AFP-ն:

«Միացյալ Նահանգները կձգտի մնալ գերակա համաշխարհային տերություն, բայց կվերականգնի համագործակցությունը ընդհանուր հարցերի շուրջ, ինչպիսիք են Covid-19-ը եւ կլիմայի փոփոխությունը: Ամերիկան նախկինի պես ընդհանուր շահերի համար ուրիշներին մոբիլիզացնելու լավագույն եւ ավելի մեծ ունակություն ունի, քան ցանկացած այլ երկիր»,- ասել է Բլինքենը:

«Մենք կարող ենք գերազանցել Չինաստանը եւ հիշեցնել աշխարհին, որ ժողովրդի կառավարությունը կարող է օգնել իր ժողովրդին», - ասաց Բլինքենը:

58-ամյա Բլինքենը հայտնի է մարդասիրական խնդիրների նկատմամբ իր կրքով: Ակնկալվում է, որ Սենատը կհաստատի նրա թեկնածությունը, չնայած հանրապետականները խոստացել են մեծ ճնշում գործադրել նրա վրա:

Բլինքենն ասել է, որ տեսնում է աճող ազգայնականության եւ նահանջող ժողովրդավարության աշխարհ: Ըստ նրա՝ ավտորիտար պետությունների կողմից աճող սպառնալիքները փոխում են մարդու կյանքի բոլոր ասպեկտները, հատկապես կիբեռտարածքում:

«Մեր առջեւ ծառացած ոչ մի հիմնական խնդիր չի կարող լուծվել միայն մեկ երկրի կողմից, նույնիսկ այնքան հզոր, որքան Միացյալ Նահանգները»,- ասել է Բլինքենը: «Մենք կարող ենք աշխուժացնել մեր հիմնական դաշինքները՝ ուժեր, որոնք մեծացնում են մեր ազդեցությունն ամբողջ աշխարհում: Միասին մենք շատ ավելի լավ ենք կարողանում դիմակայել Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի կողմից ներկայացվող սպառնալիքներին եւ պաշտպանել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ