News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

100 տարի առաջ մենք չկարողացանք օգտագործել մեր հավաքական գիտակցության ներուժը, մենք դարձանք նյութապաշտ, ամբարտավան, գոռոզ, ժլատ, եւ արդյունքում՝ բթացավ մեր իրականության զգացումը, ինչի պատճառով մենք կորցրեցինք Ղարսը, Արդահանը, Սարիղամիշը, հայկական պետականությունը, հազարավոր կյանքեր եւ ապրելու ցանկությունը:

Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանական ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, գտնվեցին մարդիկ, ովքեր հույս ու հավատ էին սերմանում մարդկանց մեջ, եւ հայ ժողովուրդը շարունակեց իր հիմնական առաքելությունը՝ ստեղծելը: «100 տարի անց, փառահեղ հաղթանակներից հետո, մենք կրկին ընկանք մեր իսկ ծուղակը՝ մենք դարձանք նյութապաշտ, ամբարտավան եւ գոռոզ, մարդկային ամենամեծ մեղքերից մեկը` գոռոզությունը, մենք դարձրեցինք մեր նշանաբանը, եւ արդյունքում մենք կրկին կորցրեցինք իրականության զգացումը:

Այնպես ստացվեց, որ մենք կորցրեցինք Հադրութը, Շուշին՝ մեր հայրենիքի եւ պետականության զգալի մասը, եւ բախվեցինք այս փաստին»,- ասաց պատգամավորը: Սիմոնյանը կարծում է, որ օրինաչափություններից պետք է դասեր քաղել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ