News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել մինչեւ այս ամառ COVID-19-ի դեմ պատվաստել Եվրամիության մեծահասակ բնակչության առնվազն 70%-ին՝ փորձելով զսպել կորոնավիրուսի համավարակը, հաղորդում է AP-ն:

Պատվաստումների արշավներն իրականացվում են ԵՄ 27 երկրների կողմից, որոնք որոշում են պատվաստումների տեմպերը եւ առաջնահերթ խմբերը: ԵՀ-ն չի բացատրել, թե ինչպես է ինքը մտադիր բարձրացնել պատվաստանյութեր արտադրողների արտադրական կարողությունները` պատվաստումների իր հավակնոտ նպատակին հասնելու համար:

ԵՀ-ն հայտարարել է, որ ԵՄ երկրները մինչեւ ամառ պետք է պատվաստեն բոլոր մեծահասակների 70%-ին, ինչը կարող է պահանջել ավելի քան 200 միլիոն մարդու պատվաստում, ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուրին երկուական դեղաչափով: Հանձնաժողովը նաեւ խորհուրդ է տվել, որ մինչեւ մարտ ամիսը 80 տարեկանից բարձր մարդկանց առնվազն 80%-ը եւ առողջապահական աշխատողների 80%-ը նույնպես պետք է պատվաստվեն ԵՄ յուրաքանչյուր երկրում: Այս նպատակներին հասնելու բանալին մեծ քանակությամբ պատվաստանյութերի առկայությունն է:

ԵՄ-ն պատվիրել է COVID-19-ի դեմ մոտ 2,3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ, սակայն դրանցից միայն երկուսն են մինչ այժմ ստացել ԵՄ-ում կարգավորման մարմինների հավանությունը:

ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, ապահովել է Pfizer-ի եւ նրա գերմանացի գործընկեր BioNTech-ի կողմից մշակված պատվաստանյութի 600 միլիոն չափաբաժին, եւ սպասվում է, որ դրանք կմատակարարվեն մինչեւ տարեվերջ, չնայած ավելի վաղ մատակարարման ձգձգումներին:

Եվրահանձնաժողովը նաեւ կոչ է անում ԵՄ երկրներին՝ բարելավել կորոնավիրուսը հաջորդականացնելու իրենց կարողությունները՝ նոր մուտացիաներ հայտնաբերելու համար: Նա ԵՄ կառավարություններին հորդորել է հաջորդականացնել բոլոր դրական թեստերի առնվազն 5%-ը, այն դեպքում, երբ շատ պետություններ ներկայում փորձարկում են նմուշների 1%-ից էլ պակաս մասը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ