News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանը վերադարձել է վառ դիվանագիտական եւ տնտեսական քայլերով, որոնք նպատակ ունեն ԱՄՆ նախագահին ցույց տալու, որ նա արժեքավոր գործընկեր է, որն ունակ է հասնելու իր նպատակներին, գրում է Reuters-ը:

Մի քանի շաբաթվա ընթացքում թագավորությունը հայտարարել է Կատարի հետ հաշտեցման հարցով գործարքի կնքման, սաուդական նավթի ինքնակամ կրճատման մասին, որպեսզի այդպիսով օգնի կայունացնել շուկաները, եւ տնտեսական դիվերսիֆիկացման ծրագրին նոր ազդակ հաղորդելու մասին:

Երիտասարդ հանդուգն արքայազնը ձգտում է հուսալի պետական գործչի կերպար ստեղծել Բայդենի վարչակազմի մոտ:

Արքայազնի՝ որպես խիզախ բարեփոխիչ առաջնային իմիջը փլուզվեց այն ժամանակ, երբ 2018 թվականին սպանվեց Washington Post-ի թղթակից Ջամալ Խաշոգջին: Նա հերքեց, որ պատվիրել է սպանությունը, սակայն վերջին հաշվով պատասխանատվություն է կրում, քանի որ դա տեղի է ունեցել իր կառավարման ժամանակ:

Դե ֆակտո նա գիտի, որ սկսվել է առանց Դոնալդ Թրամփի տրամադրած բուֆերի «նոր դարաշրջան», եւ որ Էր Ռիադը պետք է որոշ զիջումների գնա վիճելի հարցերի, օրինակ՝ մարդու իրավունքների հետ կապված հարցի շուրջ:

Ընտրված նախագահ Ջո Բայդենը, ով, ինչպես ակնկալվում է, կվերսկսի Իրանի հետ համագործակցությունը, հայտարարել է, որ ավելի կոշտ կվերաբերվի Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների պահպանման հետ կապված իրավիճակին եւ Եմենում կործանիչ պատերազմին: «Սաուդցիների համար հաշվարկը պարզ է: Նրանք պետք է ադապատացվեն նոր աշխարհին եւ իրենց ավելի դրական կերպով ներկայացնեն Բայդենի ելույթից առաջ»,-ասել է Վաշինգտոնի Բրուքինգի ինստիտուտից վերլուծաբան Շադի Համիդը:

Մեկ այլ արտասահմանցի դիվանագետ ասել է, որ Մոհամեդը ձգտում է Իրանի եւ Եմենի նկատմամբ «պարտադրել խաղի որոշ կանոններ»՝ միեւնույն ժամանակ Սաուդյան Արաբիան ներկայացնելով որպես «միջազգային հանրության եւ տնտեսության բարձրաստիճան անդամի»:

Անվտանգությունը, որը կենսական կարեւորություն ունի տարածաշրջանային տնտեսական հեռանկարաների համար, առանցքային է Պարսից ծոցի երկրների այլ առաջնորդների համար, որոնք եւս պատրաստվում են Բայդենի նախագահությանը՝ իրենց ներկայացնելով որպես անհանգիստ տարածաշրջանում զսպող ուժեր:  

Արաբական Միացյալ Էմիրությունները՝ զգուշանալով Իրանից եւ իսլամիստական շարժումներից բխող ենթադրյալ սպառնալիքից, ԱՄՆ միջնորդությամբ գործարք են կնքել Իսրայելի հետ, ինչը նոր հակաիրանական դինամիկա է ստեղծել եւ Աբու Դաբիի համար դռներ բացել ԱՄՆ նոր զենքի գնման համար: Բահրեյնը հետեւել է նրա օրինակին:

Չնայած նրան, որ ԱՄԷ-ի եւ Կատարի միջեւ տարաձայնությունները շատ խորն են, դրանք համընկել են ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի՝ եռամյա վեճին վերջ դնելու եւ կապերը վերականգնելու փորձերի հետ:

Վերջերս Կատարի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այժմ ճիշտ ժամանակն է Իրանի հետ բանակցությունների համար եւ որ Դոհան, որտեղ գտնվում է տարածաշրջանում ԱՄՆ խոշոր ռազմաբազան, կարող է նպաստել բանակցություններին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ