News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ավելացրել են ամերիկյան վարչակազմի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսպերը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, ԿՀՎ պետ Ջինա Հասփելը, նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, Իրանի հարցով նախկին հատուկ բանագնաց Բրայան Հուքը, գործող հատուկ բանագնաց Էլիոթ Աբրամսը եւ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի ղեկավար Անդրեա Գակին, այսօրվանից ընդգրկվել են Իրանի պատժամիջոցների ցուցակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ