News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մի քանի ժամ առաջ Սյունիքում տեղի ունեցած միջադեպը պետք է բնութագրել որպես բաժանարար գծերի դասական դրսեւորում, այն է՝ բաժանումը «սեւերի» եւ «սպիտակների»: Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանական ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Փոխխոսնակի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանն ու Արտեմ Ծառուկյանը երկար ժամանակ գտնվում են Սյունիքի մարզում եւ պարբերաբար հանդիպում են քաղաքացիների հետ: «Նրանք ոչ միայն իրականացնում են իրենց լիազորությունները, լսում քաղաքացիներին, այլեւ օգնություն են ցուցաբերում: Պատգամավորներն իրենց հետ օգնություն են տարել ծանր պայմաններում գտնվող ընտանիքների համար: Նրանք սննդի կարիք ունեն: Պարբերաբար աղավաղելով առկա իրողությունը, կեղծ քաղաքական օրակարգ ձեւակերպելով՝ իշխանությունները փորձում են հասարակությանը շեղել հրատապ խնդիրներից»,- ասաց Էնֆիաջյանը:

Ըստ քաղաքական գործչի՝ այսօր Հայաստանի օրակարգում ընդգրկված են զոհված զինծառայողների, ռազմագերիների, անհետ կորածների, վիրավորների ու փախստականների խնդիրները: Կեղծ ծրագրերը, ինչպես կարծում է պատգամավորը, նախատեսված են գերակայություններ սահմանելու իշխանությունների անկարողությունը թաքցնելու համար: «Ստեղծելով կեղծ օրակարգ՝ դուք չեք կարող հասնել դրական փոփոխությունների»,- եզրափակեց Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Սյունիքում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել են աշխատանքային այցով տարածաշրջանում գտնվող ԲՀԿ պատգամավորների ճանապարհը: Քաղաքացիները կարծել են, թե իրենց մոտ է եկել «Հայրենիք փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ