News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի՝ ինքը 2019թ․-ի դեկտեմբերի 23-ին, ՊԵԿ արդեն նախկին ղեկավար Դավիթ Անանյանին հրավիրել է ԱԺ՝ մասնակցելու իր գլխավորած քննիչ հանձնաժողովի նիստին։ 

Նա, մասնավորապես գրել է․

«Այսօր ԱԺ-ում իմ գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցում նշեցի, որ ՀՀ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դ. Անանյանին հրավիրել եմ հանձնաժողով, սակայն վերջինս չի ներկայացել: Ներկայացնում եմ գրությունս՝ թղթային եւ մալբրի համակարգերի միջոցով ուղղարկված ՊԵԿ նախագահին:

Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը, որում գրել է, իբր նման հրավեր չի եղել:

Կանխավ շնորհակալություն:

Հ.Գ. Բանավոր հրավերն արձանագրված է հանձնաժողովի նիստում, որը տեսաձայնագրված է, իսկ զանգերի վերաբերյալ քաղվածքն առկա է, իհարկե պատասխանել է քարտուղարուհին»։

Նշենք, որ ավելի վաղ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե պատգամավորը ստում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ