News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 19-ին գրեթե ամբողջ օրը տեղացած առատ ձյունը, թվում է, թե անակնկալի պետք է չբերեր մայրաքաղաքի իշխանություններին՝ հաշվի առնելով, որ թե տեղումների, թե օդի ջերմաստիճանի կտրուկ անկման մասին արդեն մի քանի օր՝ տեղեկացնում էին օթերևութաբանները, այնուամենայնիվ, եղանակը լուրջ խնդիրներ առաջացրեց մայրաքաղաքի բնակիչների համար․ մեծ խցանումներ քաղաքի տարբեր հատվածներում՝ հատկապես Կենտրոն վարչական շրջանում, չմաքրված ու սայթաքուն աստիճաններ, բակային տարածքներ։

Հատկապես երեկոյան, երբ ջերմաստիճանն ավելի նվազեց, շատ փողոցներում՝ հատկապես ծայրամասային թաղամասերում, որտեղ փողոցները ձնից լիարժեք չէին մաքրվել, արդեն մերկասառույց էր, ինչը ոչ միայն խցանումների պատճառ էր դարձել, այլեւ վթարային իրավիճակների։

Նուբարաշեն թաղամաս գնացող ճանապարհին մեքենաները մոտ երկու ժամ մնացել են կանգնած, կարողացել են առաջ շարժվել միայն քարշակների օգնությամբ։

Շատ քաղաքացիներ, չկարողանալով ճանապարհը շարունակել մեքենաներով, ստիպված են եղել դրանք կայանել եւ տուն հասնել ոտքով կամ տրանսպորտով։

Չնայած դրան՝ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում առավոտից գրառումներ էր անում ու տեսանյութեր տեղադրում, թե ինչ մեծ թափով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքում։ Խոսնակի գրառման մեկնաբանություններում քաղաքացիները գրել են, որ կամ ձնամաքրման մեքենա չեն տեսել, կամ էլ դրանք արդյունավետ չեն աշխատել։ Այսպիսի ահազանգեր են ստացվել Նորքի զանգվածներից, Նորք-Մարաշից, Քանաքեռ-Զեյթունից, Ավանից, Իսակովի պողոտայից, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա թաղամասերից։ Նմանատիպ գրառումներ են արվել նաեւ քաղաքապետարանի պաշտոնական էջում։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ