News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինծառայող հեռացվել են Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ անվտանգության ապահովման իրենց պարտականությունների կատարումից այն բանից հետո, երբ ստուգմամբ պարզվել են նրանց կապերը ծայրահեղ աջ խմբերի հետ:

ԱՄՆ բանակի ներկայացուցիչները անանուն մնալու պայմաններում նախազգուշական այս միջոցառման մասին տեղեկությունը հաստատել են Associated Press-ի հետ զրույցում: Նշվում է, որ նոր նախագահ դեմոկրատ Ջո Բայդենի դեմ ոչ մի կազմակերպված դավադրություն չի հայտնաբերվել: Երկու զինծառայողների անունները չեն նույնականացվել, ինչպես եւ խմբերը, որոնց հետ նրանք ենթադրաբար կապ ունեն:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀԴԲ-ն անցկացրել է Ազգային գվարդիայի շուրջ 25 հազար զինծառայողների անկետային տվյալների ստուգում, որոնք ընդգրկված են երդմնակալության հանդիսության անվտանգության  ապահովմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ