News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգությունների ժամանակ բազմությանը հրահրելու մեջ:

«Վերջին անգամ, երբ Սենատը հավաքվեց, մենք հետ վերցրեցինք Կապիտոլիումը դաժան հանցագործներից, ովքեր փորձում էին խանգարել Կոնգրեսին կատարել իրենց պարտականությունները: Ամբոխին սնում էին ստերով: Դրանք հրահրվել են նախագահի եւ այլ ազդեցիկ մարդկանց կողմից»,- ասել է Մաքքոնելը Սենատի նիստերի դահլիճում:

Մաքքոնելի խոսքերը կարեւոր նշանակություն ունեն Սենատում իմպիչմենթի հարցի քննարկումից առաջ: Ավելի վաղ նա գործընկերներին ասել էր, որ դեռ չի որոշվել, թե ինչպես է քվեարկելու Թրամփի իմպիչմենթի մասին Ներկայացուցիչների պալատի ընդունած հոդվածի հարցով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ