News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանին Պարսից ծոցի արաբական երկրներին Իրանի հետ երկխոսելու կոչ է արել:

«Այս ցանկությունը կիսում են GCC-ի (Պարսից ծոցի համագործակցության խորհրդի) մյուս երկրները»,- ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում:

Կատարի կառավարությունն աջակցել է Իրանի եւ Հարավային Կորեայի միջեւ նավթատար տանկերի ազատ արձակման շուրջ բանակցություններին: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ցանկացած հնարավոր բանակցություններին, նա նշել է, որ Կատարը կնպաստի բանակցություններին, եթե իրեն խնդրեն, եւ կաջակցի ցանկացածին, ով կընտրվի դրա համար: «Մենք ցանկանում ենք, որ գործարքը կայանա»,- ասել է նա՝ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հնարավոր բանակցությունների մասին:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ողջունել է Կատարի տարածաշրջանային երկխոսության կոչը: «Ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, մեր խնդիրների լուծումը կայանում է ուժեղ տարածաշրջանի համատեղ ձեւավորման գործում համագործակցության մեջ` խաղաղ, կայուն, բարգավաճ եւ զերծ համաշխարհային կամ տարածաշրջանային հեգեմոնիայից»,- գրել է Զարիֆը Twitter-ում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ