News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մենք միշտ պետք է լինենք հույսի, լույսի եւ փառքի երկիր ամբողջ աշխարհի համար: Այս մասին ժողովրդին ուղղված հրաժեշտի խոսքում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է NYP-ը:

«Ամենամեծ վտանգը , որի հետ մենք բախվում ենք ինքնավստահության, մեր ազգային մեծության մեջ վստահության կորուստն է: Մենք միշտ պետք է լինենք հույսի, լույսի եւ փառքի երկիր ամբողջ աշխարհի համար»,-ասել է նա:

Թրամփը նշել է իր ամենամեծ ձեռքբերումներից մի քանիսը, այդ թվում մերձարեւելյան խաղաղ համաձայնագրերն ու իր տնտեսական ժառանգությունը: «Մենք վերականգնել ենք ամերիկյան հզորությունը տանը եւ ամերիկյան առաջնորդությունն արտասահմանում: Մենք հզոր տնտեսություն ենք կառուցել: Մենք վերածնել ենք մեր միություններն ու միավորել աշխարհի ժողովուրդներին, որպեսզի դիմակայենք Չինաստանին առավել քան երբեւէ»,-նշել է Թրամփը:

«Այժմ, երբ ես պատրաստվում եմ իշխանությունը փոխանցել նոր վարչակազմին չորեքշաբթի կեսօրեին, ես ցանկանում եմ, որպեսզի դուք իմանաք, որ շարժումը, որը մենք սկսել ենք, նոր է սկվում: Բոլոր ամերիկացիները սարսափահար էին Կապիտոլիումի վրա հարձակումից: Քաղաքական բռնության հետ չպետք է հաշտվել»,-հավելել է նա:

Նշենք, որ Թրամփը ներկա չի գտնվի Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ