News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսպիսով, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշանակվեց նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին, որն էլ զբաղեցրեց կառավարության աշխատակազմի ղե­կավարի պաշտոնը: Իսկ ո՞վ է Անահիտ Ավանեսյանը. Բազմիցս հրապարակ­վել է, որ նա Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, մասնագիտությամբ՝ իրավաբան, քաղաքացիական իրա­վունքի մասնագետ: Նա ոչ միայն բժշ­կական կրթություն չունի, այլ անգամ առողջապահական կազմակերպչի վերապատրաստում չի անցել: Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ու Արսեն Թորոսյանը ոչ միայն ընկեր­ներ են, այլեւ ունեն բիզնես շահեր:

Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերու­թյունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ ար­ժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայ­մանագիրը, արդեն Ավանեսյանի փոխնա­խարար եղած ժամանակ: 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առող­ջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցնե­րի հետ: Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ: Ինքը՝ Ավանեսյանը, մինչ նախարար նշանակվելը եղել է նույն «Արմֆարմացիայի» ղեկավարը: Այ­սինքն՝ ակնհայտորեն այսօրվա նախարա­րը իր փոխնախարարի կարգավիճակը եւ ամուսնու ընկերոջ հնարավորությունները օգտագործել է, որպեսզի ընտանեկան բիզնեսները զարգացնի:

ArmLur.am-ը փորձեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախա­գահ Հայկուհի Հարությունյանից պարզել՝ արդյոք նորանշանակ նախարարի ամուսնու ունեցվածքի մասին հրապարա­կումները կարող են դառնալ ուսումնա­սիրման առարկա, սակայն հանձնաժողովի նախագահն ասաց, թե նախարարը նոր է նշանակվել եւ չի հանդիսանում պաշտո­նատար անձ, դեռեւս հանձնաժողով չի ներկայացրել իր հայտարարագիրը՝ ար­դեն որպես նախարարի:

Սակայն նկատենք, որ Անահիտ Ավա­նեսյանը մինչ նախարար դառնալը փոխ­նախարար էր եւ այդ կարգավիճակում հայտարարագիր ներկայացրել է, որում եւս հետաքրքիր փաստեր կան: Կոռուպ­ցիայի կանխարգելման հանձնաժողովում հրապարակված հայտարարագրի համա­ձայն՝ Անահիտ Ավանեսյանն ունի բնակա­րան Արաբկիր վարչական շրջանում, այգետնակ՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում, եւ բնակելի տարածք՝ կր­կին Արաբկիր վարչական շրջանում: Որպես եկամուտ Անահիտ Ավանեսյանը մեկ տարվա համար հայտարարագրել է 12 մլն դրանմ՝ որպես աշխատավարձ, եւ եւս 11 մլն դրամ՝ որպես շահաբաժին «Աբովյան 39» ՍՊԸ-ից:

Հայտարարագրի համաձայն՝ նա այդ ՍՊԸ- ի 50 տոկոսի բաժնետերն է: Այդ ընկերու­թյունը զբաղվում է անշարժ գույքի վար­ձակալությամբ։
Իսկ այժմ «Արմֆարմացիան» ՓԲԸ-ի մասին։ Այն հոգեմետ դեղերի խոշոր ներ­մուծող է: Ընկերությունը պարբերաբար հաղթել է եւ մինչ օրս էլ հաղթում է գնում­ների մրցույթում՝ մատակարարելով դեղո­րայք եւ բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցների: Գնորդնե­րի ցանկում են տարբեր բժշկական կենտ­րոններ, Արդարադատության նախարա­րությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվ­տանգության ծառայության հետ, մատա­կարարվել է 318 հազար դրամի դեղո­րայք: Հետաքրքիր է՝ կոռուպցիան, շահե­րի բախումը, պետական լծակները սեփա­կան բիզնեսին ծառայեցնելն էլ ինչպես պետք է դրսեւորվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ