News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստերը: Հերթական քառօրյայի օրակարգում ընդգրկված է 46 հարց:

Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին, «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ