ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ներել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին եւ Ազգային անվտանգության գործակալության ու Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հետեւում է նախագահի կողմից ներվածների ցուցակից, որը տարածել է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցուցակի մեջ չեն մտել նաեւ ո՛չ ինքը՝ Թրամփը, ո՛չ նրա ընտանիքի անդամները, ո՛չ փաստաբան Ռուդի Ջուլիանին:
Թրամփը ներել է ընդհանուր 73 մարդու, իսկ եւս 70-ի պատիժը մեղմել է: