News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունվարի 20-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում կատարված մի շարք օրենսդրական փոփոխությունների:

Դրանց թվում են՝

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 84, միաձայն),

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրնագիծը (կողմ՝ 82, միաձայն),

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 81, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 3),

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 115, միաձայն),

«Լիցենզավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 81, դեմ՝ 29, ձեռնպահ՝ 3),

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 83, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 4),

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 84, դեմ՝ 7),

«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 102, միաձայն):

Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին՝

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին փաթեթին (կողմ՝ 82, միաձայն),

«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 82, միաձայն),

«Արտոնագրերի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 83, միաձայն),

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 101, միաձայն),

«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 81, միաձայն):

Դրանից բացի, Ազգային ժողովը վավերացրեց մի շարք համաձայնագրեր եւ պայմանագրեր: Դրանց թվում են՝

«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը (կողմ՝ 85, դեմ՝ 1),

«Ղազախստանի եւ Հայաստանի լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» երկու երկրների միջեւ կնքված կոնվենցիայի շրջանակում եւ դրան կից 2006թ. նոյեմբերի 6-ի  արձանագրությունը (կողմ՝ 101, միաձայն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ