News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին աշխատում են Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն-Գետավան, Դրմբոնի խաչմերուկ-Մարտակերտ հատվածներում:

Ճանապարհներն Արցախի տարածքում անցանելի են բացառապես ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:

Արցախից դեպի Հայաստան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Զանգեր հատվածում և Սարավան տեղամասում ճանապարհները դժվարանցանելի են։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկը կազմակերպել ձմեռային անվադողերով:

Տպել
Ամենաշատ