Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում, դեմ առ դեմ ռեժիմով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Իյա Մալկինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախատեսվում է փետրվարի 5-ին անցկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Այն տեղի կունենա Ալմաթիում, դեմ առ դեմ ռեժիմով»,- ասել է նա: