News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հունվարի 14-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։

Ժամը 20.30-ի սահմաններում քրեական հետախույզները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցի 50-ամյա մի բնակչի՝«Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Ավելի ուշ պարզվեց, որ 50-ամյա տղամարդուն 18000 դրամով թմրանյութն իրացրել էր Էջմիածնի Իսակովի փողոցի 30-ամյա մի բնակիչ։

Կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հունվարի 16-ին խուզարկվեց 50-ամյա տղամարդու «Նիսան» մակնիշի մեքենան։ Իրավապահները պահոցից հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող բուսական զանգված, որը, ըստ մեքենայի տիրոջ, իր օգտագործման համար էր։

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ