News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, եւ նրանց երեխաները գտնվում են պետության պաշտպանության ներքե, քանի որ վերջիններս որոշակի առումով պետական գաղտնիքի կրողներ են համարվում: Եվ այս պայմաններում, երբ երկրում ռազմական դրությունը չի չեղարկվել, պատերազմի պայմաններում բարձրաստիճան իրավապահներից մեկը նրանց թույլ է տվել երկրից դուրս գալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ որեւէ երաշխիք չկա, որ Մոսվկայում Հակոբյանը չի հանդիպել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, եւ որ նրան չեն փոխանցվել այս կամ այն հարցի շուրջ որոշ առաջարկներ: Նրա կարծիքով՝ այդ առաջարկները կարող են վերաբերել նաեւ ազգային անվտանգության հարցերին: «Ես նույնիսկ չեմ բացառում, որ նա փորձում է փախուստի դիմել, քանի որ վարչապետն արդեն հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների համար իրեն եւս 6 ամիս է պետք: Այդ կապակցությամբ ես ավելի շատ հակված եմ, որ նրանք դեռ անելիք ունեն: Նրանք դեռ ամբողջությամբ չեն իրականացրել իրենց առաքելությունը: Ակնհայտ է, որ ավելի մասշտաբային պատերազմ կսկսվի: Ամեն ինչ առջեւում է: Նայեք համատեղ ադրբեջանաթուրքական զորավարժությունները»,-նշեց Փոստանջյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ