News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ջո Բայդենը երդվում է՝ որպես Միացյալ Նահանգների նոր նախագահ, սկսելով իր պաշտոնավարման առաջին ժամկետը, որը նա մտադիր է նվիրել երկիրը միավորմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին եւ համավարակից տուժած տնտեսության կարգավորմանը:

Բայդենի երդմնակալությունը կանի ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը:

Երդում կտա նաեւ ընտրված փոխնախագահ, Կալիֆոռնիայից նախկին սենատոր Քամալա Հարիսը։ Նա կդառնա ԱՄՆ պատմության մեջ առաջին կինը, որը կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնը:

Բայդենը կնոջ՝ Ջիլի եւ Հարիսը ամուսնու՝ Դագ Էմհոֆի հետ, իրենց օրը սկսել են Վաշինգտոնում գտնվող Սբ. Մատթեոսի տաճարում եկեղեցական արարողությամբ:

Երդմնակալության արարողությանը Բայդենը կլինի ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենի ստեղծած մուգ կապույտ կոստյումով, իսկ նրա կինը «օվկիանոսյան երկնագույն» զգեստով, որը ստեղծել է երիտասարդ դիզայներ Ալեքսանդրա Օ'Նիլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN-ին:

Ավանդույթին համաձայն՝ Ջիլ Բայդենը իր հանդերձանքը կփոխանցի Սմիթսոնյան թանգարանին:

Դեռեւս ծառայության սկսվելուց առաջ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը լքել էր Սպիտակ տունը և թռել Ֆլորիդա: Թրամփը դարձավ ավելի քան 150 տարվա մեջ ամերիկյան առաջին առաջնորդը, որը հրաժարվեց մասնակցել իր իրավահաջորդի երդմնակալության արարողությանը:

Սակայն արարողությանը կմասնակցի հեռացող փոխնախագահ Մայք Փենսը, բացի այդ, ներկա են նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը և նրանց կանայք:

Երդմնակալության արարողությունից հետո Բայդենը և Հարիսը կմասնակցեն Առլինգթոնի ազգային գերեզմանատանը գտնվող Անհայտ զինվորի գերեզմանի մոտ ծաղկեպսակ դնելու արարողությանը:

Դրանից հետո Բայդենը նախատեսում է ստորագրել մի շարք հրամանագրեր և նախագահական այլ հրահանգներ:

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության նախօրեին ՀԴԲ-ն ստուգել է Ազգային գվարդիայի 25 000 ծառայողներին, որոնք ուղարկվել են Վաշինգտոն՝ այս իրադարձության անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Դրա հիման վրա կասեցվել են առաքելությանը 12 զինվորականների մասնակցությունը՝ երդմնակալության արարողության անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել է Պենտագոնը: Կապիտոլիումում վերջերս տեղի ունեցած անկարգությունների պատճառով անվտանգությանը սովորականից ավելի մեծ ուշադրություն է դարձվում: Կապիտոլիումի հարակից տարածքը շրջապատված է ցանկապատով և մետաղալարերով: Իշխանությունները նաեւ փակել են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Ազգային ծառուղին, ճանապարհներն ու մետրոյի կայարանները: Փակվում են նաեւ Վիրջինիայից դեպի քաղաք տանող կամուրջները: Ազգային գվարդիայի հազարավոր զինվորներ և իրավապահներ տեղակայված են ողջ տարածքում՝ հնարավոր բռնությունները կանխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ