News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 20-ին Արամ Գրիգորյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Քննարկվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցերը:

Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշել է, որ 2021թ. ոլորտին կտրամադրվի 31,5 մլրդ դրամ, կամ 2020թ-ի համեմատ՝ ծախսերը կավելանան 4,4 մլրդ դրամով: Խոսելով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման մասին՝ նախարարը անդրադարձել է նաև 2021թ-ի նոր ծրագրերին, մասնավորապես՝ հետպատերազմյան իրողություններով պայմանավորված  ԱՀ և ՀՀ կառավարությունների համատեղ սոցիալական ծրագրերին:

«Նախորդ տարվա ծրագրերում փոփոխություններ ենք կատարել՝պահպանելով ճկունություն՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ իրականացնելու՝ ծրագիրը դարձնելով ավելի հասցեական և պատեհաժամ»,- ասել է նախարարը:

Իր խոսքում Մանե Թանդիլյանը շեշտեց.որ գերատեսչության ուշադրությունն առավելապես սևեռվելու է խոցելի խմբում գտնվող անձանց ուղղությամբ, ինչպես նաև սոցիալական բոլոր աջակցությունները կլինեն նպատակային և հասցեական:

Պատգամավորները նախարարին են առաջադրել հաշմանդամություն չունեցող վիրավորների կարգավիճակին, կուտակային հատկացումներին,գերատեսչության այս տարվա բյուջեի բավարարմանը, բնակիչների գույքի փոխհատուցմանը, ամենամյա դրամական օգնությանը հատկացվող գումարներին, գյուղաբնակ երիտասարդների բնակարանային ապահովությանը և այլ թեմաների վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ նախարարը տվել է սպառիչ պատասխաններ:

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի խոսքով՝ բնագավառի 2021թ-ի  ծախսերը կկազմեն 8մլրդ 588 մլն 200 դրամ, ինչը 2020թ-ի  համեմատ ավել է 1 մլրդ 303մլն 200 հազ դրամով: Ֆինանսավորման ավելացումները ըստ նախարարի պայմանավորված են բուժաշխատողների աշխատավարձերի  բարձրացմամբ և նախարարության կողմից  իրականացվող  ծրագրերի մասնակի փոխահատուցումները  լրիվ փոխահատուցմամբ փոխարինելով: Պատգամավորները առաջադրել են հարցեր,որոնք վերաբերում էին արտամարմնային բեղմնավորման պետական  ծրագրի վերագործարկմանը և դրան տրամադրվող  ծախսերին, գործընթացի իրականացման պայմաններին,ուղեգրվող հիվանդներին տրվող  ծախսերի կտրուկ աճին,արտերկրում վիրավորների հնարավոր բուժմանը և այլ ոլորտային հարցեր,որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ,կառավարության պատասխանատուներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ