News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 23
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության մեջ մեկ օրում դիպլոմ են ստացել համալսարանի բոլոր` 2300 շրջանավարտները:

Գարեգին Բ-ն օրհնանքի խոսք է ասել ապագա մանկավարժներին եւ անձամբ մանկավարժական համալսարանի լավագույն 10 շրջանավարտներին հանձնել ավարտական վկայականները:

Միջոցառումը շարունակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի տոնական համերգով: Հնչել են Կոմիտասյան մանրանվագները, Ասթոր Պիացոլլայի «Տանգո»- ների շարքը,Առնո Բաբաջանյանի «Վոկալիզ»-ը, Ռուբեն Ալթունյանի «Բերդ» եւ «Քոչարի»-ի մշակումները եւ հատվածներ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներից»:

Միջոցառումն  ավարտվել է տոնական շքեղ հրավառությամբ եւ հաջորդ տարի կրկնվելու խոստումով:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, կառավարության եւ խորհրդարանի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ