News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն պաշտոնը լքող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին «ծաղրածու» է անվանել՝ կապված Պեկինի հասցեին ուղղված «ցեղասպանության» մեջ մեղադրանքների հետ:

«Չինաստանի Սինցզյան շրջանում մուսուլմանական փոքրամասնությունների նկատմամբ չարաշահումների մեջ մեղադրանքները չարամտություն է, որը հնարել են առանձին հակաչինական եւ հակակոմունիստական ուժեր՝ ի դեմս Պոմպեոյի: Այդ ամերիկացի քաղաքական գործիչը, ով հայտնի է իր կեղծիքներով եւ ստերով, վերածվել է ծաղրածուի եւ դարի ծաղրանքի իր վերջին խելագար եւ կեղծ հայտարարությամբ»,-ասել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Հուա Չունինը:   

Ավելի վաղ Պոմպեոն Չինաստանի իշխանություններին մեղադրել է Սինցզյան-ույգուրական ինքնավար շրջանում ույգուրների եւ այլ էթնիկական ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցեղասպանության մեջ: Խոսքը մարդկության դեմ հանցագործությունների մասին է, որը ներառում է կամայական ձերբակալություններ եւ ավելի քան միլիոնավոր բնակիչների ֆիզիկական ազատության այլ սահմանափակումներ, բռնի ամլացում, խոշտանգումներ, հարկադիր աշխատանք, ինչպես նաեւ դավանանքի, կարծիքի արտահայտման եւ տեղաշարժման ազատությունների հրեշավոր սահմանափակումներ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ