Երեւանի Կոնդ թաղամասում, առանց հնագիտական պեղումներ իրականացնելու ու ուսումնասիրելու ինչպե՞ս կարելի է ճարտարապետական նախագծի մրցույթ հայտարարել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անշարժ մշակութային ժառանգության շերջ ունեցող թաղամասի բարեկարգման քաղաքաշինական ու ճարտարապետական նախագիծը կարելի է իրականցնել միայն տարածքի լիարժեք հետազոտումից, ուսումնասիրումից, վերլուծելուց ու չափանիշներ մշակելուց հետո:
Կոնդ թաղամասը Երեւանի, զբոսաշրջային լեզվով ասած "հին քաղաք" ներկայանալու վերջին շանսն է, եթե Կոնդն էլ փչացնենք 2800-ամյա Երեւանը կզկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց ու պատմամշակութային ժառանգության այդ ժամանակաշրջանի համար կարեւոր շերտից»:
Երևանի Կոնդ թաղամասում, առանց հնագիտական պեղումներ իրականացնելու ու ուսումնասիրելու ինչպե՞ս կարելի է ճարտարապետական...
Опубликовано Tigran Galstyan Среда, 20 января 2021 г.