News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցային գործընթացը վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին հունվարի 20-ին Ազգային ժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ մեկնաբանելով Ղարաբաղի առումով Հայաստանի առաջնահերթություններին առնչվող պատգամավորների հարցը:

Ընդ որում, ինչպես նշեց նախարարը, բանակցությունները վերսկսվելու են այն անփոփոխ սկզբունքների շրջանակում, որոնցով նախկինում կողմերի միջեւ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:

«Մեզ համար առաջնահերթ հարցը ապաօկուպացիան է, եւ հայ բնակչության անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր: Երրորդը Ղարաբաղին հումանիտար օգնության անխափան մատակարարման ապահովումն է, որը ցուցաբերում է միջազգային հանրությունը, մասնավորապես՝ միջազգային կառույցները: Չորրորդը վերաբերում է մեր մշակութային եւ կրոնական ժառանգության անխաթարության պահպանմանը»,- ասաց Այվազյանը:

Իսկ ինչ վերաբերում է Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, ապա, ինչպես նշեց ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, այդ քաղաքը հայ ժողովրդի մշակութային կենտրոնն է:

«Անկախ այնհանգամանքից, թե ով եւ ինչ է հայտարարում, մենք չեն համաձայնվի, որ Շուշին կարող է դառնալ թյուրքական մշակութային կենտրոն, եւ ես համոզված եմ, որ մենք այդ կապակցությամբ կստանանք միջազգային հանրության աջակցությունը»,- ամփոփեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ