News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ եվրոպական մի շարք այլ երկրներ պետք է դադարեցնեն իրենց զենքի մատակարարումները տարածաշրջանին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի համար խնդիրն այն է, որ այստեղ մատակարարվում է հարյուր միլիարդավոր դոլարների զենք, ինչը տարածաշրջանը վերածել է վառոդի պահեստի:

«Եթե Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը ցանկանում են խոսել տարածաշրջանում սպառազինությունների հետ կապված իրավիճակի մասին, ապա նրանք նախ պետք է դադարեն տարածաշրջանին վաճառել աշխարհի զենքի 25 տոկոսը»,- ասել է նա: «Չեմ կարծում, թե նրանք, ովքեր 100 միլիարդ դոլարի զենք են վաճառում մեր տարածաշրջանին, կդադարեցնեն այս անմարդկային վաճառքը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ