News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Պարոն վարչապետ, դուք հայտարարել եք, որ պատերազմում եղել են դավաճաններ, հայրենիքը ծախածներ, թերացած պատասխանատուներ. Ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները, հայրենիքը ծախածների անունները, պոստերում թերացած մարդկանց անունները եւ ինչու նրանք մինչեւ հիմա պատասխանատվության առաջ կանգնած չեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանը, ով եւս մասնակցել է պատերազմին:

Նա նաեւ հիշատակեց, որ ընկերներ է կորցրել պատերազմում, այդ թվում ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպրյանին եւ նրա որդուն:

Նիկոլ Փաշինյանը նախ խնդրեց ճիշտ մեջբերել իր խոսքը, ապա շարունակեց. «Պատերազմի հետ կապված, ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, 1300-ի կարգի քրեական գործ կա եւ այդ գործերով  ընթանում է նախաքննություն: Այո, գուցե տեմպերը... միայն դուք չեք այդ հարցը բարձրացնում, այդ հարցը կա, գոյություն ունի եւ իհարկե,  մենք պետք է ամեն ինչ անենք, որ հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ:

Ինչ վերաբերում է մարտի դաշտում ընկած մեր եղբայրներին, իմ եւ բոլորի խոնարհումը մեր բոլոր ընկած հերոսներին, այդ թվում ձեր կողմից հիշատակված Ռուստամ Գասպարյանին եւ նրա որդուն»:

Նա հավելեց, որ այո, իր գնահատականների մեջ կարող են լինել նաեւ քաղաքական գնահատականներ, եւ դրանք նույնպես հետաքննվելու անհրաժեշտություն ունեն. «Գուցե  թե հետաքննվում են, գուցե թե դրանցով տեղի են ունենում դատավարություններ, կամ տեղի կունենան դատավարություններ»,-ընդգծեց Փաշինյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ