News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժեշտի արարողություն է անցկացրել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում: Իր կողմնակիցների առջեւ ելույթում Թրամփը խոստացել է «միշտ պայքարել»: «Մենք ինչ-որ տեսքով կվերադառնանք»:

Նա նշել է, որ Ֆլորիդայից կհետեւի իրադարձություններին: «Նոր վարչակազմին մաղթում եմ հաջողություններ եւ մեծ նվաճումներ: Կարծում եմ՝ նրանք կհասնեն մեծ հաջողությունների: Նրանք հիմք ունեն՝ ինչ-որ իսկապես տպավորիչ բան անելու համար»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաեւ դիմել է իր ընտանիքին, որը բեմի մի կողմում էր գտնվում, եւ հիշատակել է երեխաներին՝ նշելով. «Մարդիկ գաղափար չունեն, թե ինչ ջանասիրությամբ է աշխատել այս ընտանիքը:

Նրանք կարող էին շատ ավելի հեշտ կյանք ունենալ, բայց նրանք ֆանտաստիկ աշխատանք կատարեցին»: Թրամփը նաեւ շնորհակալություն է հայտնել իր վարչակազմի եւ Կոնգրեսի անդամներին՝ պատասխանելով աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզին, ինչպես նաեւ փոխնախագահ Մայք Փենսին: Դիմելով կնոջը՝ Թրամփը առաջին տիկին Մելանյա Թրամփին անվանել է «մեծ վայելչության, գեղեցկության եւ արժանապատվության տեր կին»: «Հաջողություն. Կհանդիպենք շուտով»,- եզրափակել է Թրամփը:

Իր հերթին, Մելանյա Թրամփը նշել է, որ իր համար մեծագույն պատիվ էր լինել երկրի առաջին տիկին: «Շնորհակալ եմ ձեր սիրո եւ աջակցության համար: Դուք ինձ հետ կլինեք մտքերում եւ աղոթքներում: Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեր ընտանիքները: Եւ Աստված օրհնի այս հրաշալի ազգին: Շնորհակալություն»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ