News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր՝ հունվարի 20-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հորդորեց զբաղեցնել իր տեղը եւ չպատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն։

Անի Սամսոնյանը վարչապետին ուղղված հարց հնչեցրեց՝ թե ինչու հայկական կողմը գլխիկոր վերադարձավ մոսկովյան բանակցություններից՝ չլուծելով գերիների հարցը, այն դեպքում երբ մինչեւ բանակցությունները Հայաստանի իշխանությունները այդ հարցի լուծումը առաջնային էին համարել։

Վարչապետի փոխարեն հարցին պատասխանեց փոխվարչապետը՝ նշելով, որ 8-րդ կետը կատարման ընթացքում է սխալ կլինի պնդել, որ հայտարարության 9-րդ կետի կատարումը չի նպաստելու 8-րդ կետի կատարմանը ։

Արձագանքելով փոխվարչապետի պատասխանին՝ Անի Սամսոնյանը հետաքրքրվեց՝ արդյոք նա իր ցանկությամբ է պատասխանում վարչապետի փոխարեն, թե վարչապետի ցուցումով։

«Եթե իմ հարցին պատասխանում եք ձեր ցանկությամբ, ապա դուք, ասեմ՝ իմ հարցի հասցեատերը չեք։ Եթե իմ հարցին պատասխանում եք վարչապետի ցուցումով, ապա դա նշանակում է, որ ինչպես Մոսկվայում վարչապետը չկարողացավ լուծել այդ հարցը, ապա նաեւ այստեղ՝ ԱԺ դահլիճում կարող չէ իմ հարցին տալ պատասխան։ Հետեւաբար՝ խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը, ես Ձեզ արձագանքելու ոչինչ չունեմ»,- ասաց Անի Սամսոնյանը։

Փոխվարչապետը արձագանքին չանդրադարձավ՝ Անի Սամսոնյանին հորդորելով  «մնալ հարցի կարևորության շրջանակում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ