News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ հունվարի 19-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վերջինս չի արձագանքում Ադրբեջանի նախագահի վիրավորանքներին, սպառնալիքներին, որոնք ուղղված են Հայաստանի, հայ ժողովրդի եւ անձամբ իր հասցեին։ 

«Ինչո՞ւ Ձեր կողմից ավելի  հուժկու պատասխան չի հնչում»,- հարցրեց ԲՀԿ-ականը։

«Կա մի ոսկե կանոն, երբ որեւէ իրավիճակում տեղի է ունենում պատանդառություն եւ որեւէ տեղ դու ունես պատանդ, եւ այդ պատանդ պահած կողմը ինչ-որ բան է արտահայտում, առաջին ռեակցիան հետեւյալն է, որ այնպիսի վարքագիծ դրսեւորել, որ պատանդների անվտանգությունը կասկածի տակ չդրվի։ Այսօր մենք անձնական հարթության հարց չենք քննարկում, մենք այսօր խոսում ենք գերիների վերադարձի մասին, բայց նույնքան կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր գերիների անվտանգությունը այնքանով՝ ինչքանով հնարավոր է ստեղծված պայմաններում։ Ինչ վերաբերվում է քաղաքական եւ դիվանագիտական հատվածին, ապա այդ հատվածներով անհրաժեշտ պատասխանները անհրաժեշտ տեղում եւ անհրաժեշտ  ձեւով հնչել են»,- ի պատասխան ասաց վարչապետ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ