News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանում հարուցվել է շուրջ 1300 քրեական գործ` կապված դավաճանության, սաբոտաժի, հրամանների կատարումից հրաժարվելու եւ այլ հարցերի հետ: Այս մասին Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ հետաքննությունը, հնարավոր է, չի ընթանում այն տեմպերով, որը մենք կցանկանայինք, սակայն, անհրաժեշտ է սպասել լիարժեք հետաքննության, որպեսզի հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները տրվեն:

Վարչապետն ինքը, ավելի վաղ բազմիցս խոսել էր ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության դեպքերի մասին: Մեկնաբանելով այս հանգամանքը՝ նա հայտարարեց, որ ասվածներից մի քանիսը կարող են պարունակել նաեւ քաղաքական գնահատականներ: Այնուամենայնիվ, ըստ նրա, այս ամենը հետաքննության կարիք ունի:

«Չեն բացառվում նաեւ դատական գործընթացները»,- եզրափակեց կառավարության ղեկավարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ