News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ես շատ պատերազմների եմ մասնակցել, բայց վերջին պատերազմն ինձ համար ուրիշ տպավորություն էր. այն ինձ համար շատ անհասկանալի կամ շատ լավ էլ հասկանալի բեմադրություն էր, շատ լավ կազմակերպված անկազմակերպվածություն էր:  Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:

«Ստեղծվել էին շատ բարենպաստ պայմաններ պարտվելու համար: Ամեն ինչի հիմնավորումները ունեմ ականատեսի աչքերով, մարդկանցհետ զրուցելով: Սակայն ոչ ոք իրավունք չունի մեղադրելու զինվորին, սպային ու կամավորին: Ոչ էլ տրամադրված եմ այս խայտառակ արդյունքը վերագրել իշխանությունների միայն ոչ պրոֆեսիոնալիզմին, տկարությանը: Ինձ համար պարզ էր, որ այս իշխանությունները եկել են Արցախը հանձնելու, ազգային արժեքները ոչնչացնելու համար: Նախկինների ամենամեծ մեղքը հենց իշխանությունը ձեզ փոխանցելն է: Ուրիշ ի՞նչ պետք է պատահեր, որ փորձում եք կառչած մնալ ձեր աթոռներից: Կա՞ արդյոք հասարակությունից գաղտնի պահած նոր բանավոր պայմանավորվածություններ, որոնք դեռ պետք է իրականցնեք»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եթե ձեզ համար առաջին իսկ պահից պարզ էր, թե մենք գալիս ենք իշխանության վատ նպատակներով, ինչո՞ւ էր ձեր կուսակցությունը պաշտպանում այդ պրոցեսը: Ինչո՞ւ էր ձեր կուսակցությունը մաս կազմում կառավարությանը: Ասում եք՝ ունեք հիմնավորումներ: Այդ հիմնավորումները մամուլի ասուլիս արեք, հրապարակեք: Եթե չեք ուզում ասուլիս անեք, քրեական գործեր կան հարուցված, գնացեք եւ բացատրություններ, ցուցմունքներ գրեք:

Մի անգամ առիթ ունեցել էիք խոսել դավաճանության մասին, ես պարզ հարց տվեցի՝ հեռուստաընկերություններով թմբկահարվող կամավորական ջոկատը, որը ձեր կուսակցությունը ստեղծեց, ի վերջո, տեղ հասա՞վ, թե չհասավ, մարտական գործողություններին մասնակցե՞ց, թե ոչ: ՈՉ: Այդպես լ մնաց հեռուստատեսային գովազդ ու ռեպորտաժ: Ունեք հիմնավորումներ, բացեք այդ հիմնավորումները:

Ասում եք դավադրություն ու սցենար ր: Շատ լավ, եկեք պարզենք, թե ովքեր են դավադրության հեղինակները եւ պատասխանատվության կանչենք»:

Արայիկ Աղաբաբյանը նկատեց, որ անձամբ ինքը կազմավորել է մեկ վաշտ, որը ֆիքսվել է ՊՆ-ում, Քանաքեռի եւ Նուբարաշենի զորամասերում զինվել են. «Մարդիկ վերադարձել են նոյեմբերի 9-ի երեկոյան, ՊՆ-ն հետ է բերել այդ ջոկատին: Իսկ այն, ինչ հեռուստատեսությամբ գնաց, դա ջոկատ չի եղել,»:

Տպել
Ամենաշատ