News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ունենք պարտված պետություն, հազարավոր զոհեր, Արցախին ՀՀ տեղափոխված շուրջ 40 հազար ընտանիք, տնտեսական կոլապս, 7,5 տոկոս տնտեսության անկում, ներդրումների զրոյական մակարդակ, համավարակի դեմ պայքարի ձախողում եւ ՀՀ-ում ձեւավորված միմյանց հանդեպ թշնամանքի մթնոլորտ: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Սրանից բխում է, որ այս իշխանությունը վարչապետի գլխավորությամբ չի կարող լինել մեր երկրի ֆիզիկական, սոցիալական, տնտեսական անվտանգության երաշխավորը: Այսօր երբ ամեն օր մեր երկրի սահմանային բնագծերը GPS-ով փոխվում են, մոենք շարունակում ենք ահազանգեր ստանալ նաեւ Տիգրանաշենից (Քյարքի): Այսօր ուզում եմ, որ վարչապետը բաց տեքստով ասի՝ արդյոք Տիգրանաշենին չի սպառնում նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Շուռնոխին ու Որոտանին»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ստիպված եմ ասել, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ասվում են բաներ, որոնց բովանդակության նպատակը պետք է շատ լուրջ հասկանալ: Օրինակ, մի ժամանակ ՀՀ-ում կային քաղաքական գործիչներ, որոնք ասում էին՝ Ալիեւի տեղը լինեմ, հիմա կհարձակվեմ, որովհետեւ շատ հարմար ժամանակ է եւ հարմար է այստեղից մտնել, այստեղից դուրս գալ, շատ հետաքրքրիր կոորդինատներ կան այստեղ, այստեղ եւ այստեղ: Եվ ասում էր դա հրապարակային, ասուլիսում:

Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք 2010 թվականին, ՄՎարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելով: Դուք, ձեր խմբակցությունը եւ այս դահլիճում ձեր խմբակցությունից կողմ քվեարկողներ կան այդ օրենքին: Այն ժամանակ, որ ընդունում էիք այդ օրենքը, դրա մասին չէիք մտածո՞ւմ:

Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ հակամարտության արդյունքում կան առաջացած բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն, մենք էլ ունենք այդպիսի օրակարգ եւ դա քննարկում ենք: Ինչո՞ւ այս ամբիոնից որեւէ մեկը հարց չի բարձրացնում՝ բա Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու, օրինակ: մոռացե՞լ ենք: Հերիք է ասեք՝ Շուռնուխ-Շուռնուխ, դուք եք որոշել, որ Շուռնուխից էն կողմ ճանապարհից էն կողմ Ադրբեջանն է: Բա որ կողմ էիք քվեարկում, չէիք մտածո՞ւմ: Չքվեարկեիք կողմ, ասեիք՝ Շուռնուխից այն կողմ ԼՂՀ-ն է, Հորադիզ համայնքն է»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը ոչ Վրաստանի, ոչ Ադրբեջանի հետ չի արել դելիմիտացիա եւ դեմարկացիա. «Այն իրվական հիմքերով, որով որոշվել է Վրաստանի հետ սահմանը, նույն սկզբունքով որոշվել է կոնկրետ ձեր ասած հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը: Մնացածը որոշվելու է դելիմիտացիայի եւ դեմարկացիայի ժամանակ: Օրինակ Տավուշի, Սյունիքի կամ Վայոց Ձորի մարզում կան հայկական տարածքներ, որոնք մինչեւ էսօր գտնվում են Ադրբեջանական վերահսկողության ներքո: Ինչո՞ւ այդ հարցերը չեք բարձրացնում: Ուզում եմ հասկանամ՝ մեր քաղաքական միտքը սնվում է բացառապես ադրբեջանական լրատվամիջոցների՞ց, մեր ընդդիմությունը սնվում է բացառապես Ադրբեջանի խոսույթի՞ց»,-ասաց Փաշինյանը:

Իվետա Տոնոյանը նկատեց, որ Փաշինյանը պետք է շատ լավ իմանար, որ վարչատարածքային բաժանման օրենքով որեւէ կերպ չեն ամրագրվել պետական սահմանները. «Դուք այդպես էլ պատասխան չտվեցիք Տիգրանաշենի վերաբերյալ իմ հարցին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ