News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Առաջարկում եմ դիմել իրավապահներին, ելույթ ունենալ, մամուլի ասուլիս հրավիրել կամ էլ այդ ամենն անել միանգամից: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կտրուկ արձագանքելով «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայկական կողմի ծրագրված պարտության հետ կապված մեղադրանքին:

Աղաբաբյանը հայտարարեց, որ պատերազմի մասին իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե դա լավ բեմականացում էր: Նա նակտեց, որ ստեղծվել էին բոլոր պայմանները պարտության համար, եւ նման եզրակացության համար կան բոլոր հիմքերն ու վկայությունները:

Ի պատասխան՝ Փաշինյանն առաջարկեց նրան դիմել իրավապահներին, ելույթ ունենալ, մամուլի ասուլիս հրավիրել կամ էլ այդ ամենն անել միանգամից:

«Դուք մեկ անգամ առիթ ունեցել եք խոսել դավաճանության մասին: Ես պարզ հարց տվեցի: Ձեր կուսակցության ստեղծած կամավորական ջոկատը, որի մասին գովազդվում էր, ի վերջո տեղ հասա՞վ, թե՞ ոչ: Ես կասեմ՝ ոչ: Դա մնաց որպես հեռուստատեսային ռեժորտաժ, գովազդ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ եթե դավադրություն կար, ապա պետք է պարզել, թե ով է դրա հեղինակն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Ի պատասխան ՝ Աղաբաբյանը վարչապետին հայտնեց, որ հեռուստատեսությամբ ցուցադրվածն ամենեւին կամավորական ջոկատ չէր: ԸՆդ որում, նա հայտարարեց, որ անձամբ կամավորների վաշտ է կազմակերպել, եւ այդ փաստը ֆիքսվել է ՊՆ-ում:

«Ջոկատը վերադարձել է ՊՆ-ի հրամանով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո»,-պարզաբանեց պատգամավորը:  

Վարչապետը դրան չկարողացավ որեւէ կերպ պատասխանել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ